Փոքր տարածքներում մեկը մյուսի նյարդերի վրա կարող է ազդել. հոգեբանը՝ կարանտինի հետևանքների մասին
Կարանտինի վիճակը ազդում է մարդկանց հոգեբանության, միջանձնային հարաբերությունների եւ նույնիսկ հանրային հոգեբանության վրա: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով երկրում երկարատեւ կարանտինային վիճակի հնարավոր հոգեբանական հետեւանքների մասին:
«Ես այս վիճակը կբնութագրեմ որպես անբնական: Այսինքն մարդու համար այսպես փակ տարածքում, հիմնական գործունեության տեսակներով չզբաղվելը, մեծից մինչեւ փոքր՝ մարդկանց դնում է ոչ բնական վիճակի մեջ, բայց քանի որ մարդիկ այսպիսի վիճակում են հայտնվել, որովհետեւ կա սպառնալիք առողջությանը, մեր բոլորի հոգեկան աշխարհում սկսում են աշխատել պաշտպանական մեխանիզմները, եւ մենք հարմարվողական վարք են հանդես բերում, այսինքն՝ հարմարվում ենք ստեղծված պայմաններին, որովհետեւ եթե չհարմարվենք, ավելի բարդ խնդիրների կբախվենք»,-ասաց նա:
Հոգեբանի կարծիքով` կարանտինի սկզբնական փուլերում ադապտիվ մեխանիզմները լավ են ազդում, հետագայում են խնդիրներն ի հայտ գալիս. «Նույնիսկ առաջին մի քանի օրը ծանրաբեռնված, վազքի մեջ գտնվող մարդիկ գիտեն, թե արձակուրդի մեջ են եւ մի տեսակ հանգստի վիճակի մեջ են իրենց զգում: Նրանք լիովին չպատկերացնելով իրավիճակը՝ նույնիսկ պլաններ էին կազմում, որ այստեղ կգնան, այնտեղ կգնան, եւ չէին պատկերացնում, որ ամեն ինչ փակվելու է մեր կյանքում»:
Ստեղծված իրավիճակը, ըստ հոգեբանի, բազմաթիվ խնդիրներ է առաջացնում առաջինը ընտանիքի ներսում` միմյանց հետ հարաբերություններում, նաեւ հարազատներին չտեսնելու հետ կապված:
«Ընդհանրապես հոգեբանական առանձնահատկություն կա, որ փոքր տարածքներում իրար գլխի հավաքված մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում, անհանդուրժող, մեկը մյուսի նյարդերի վրա կարող է ազդել, մանավանդ որ շատ բազմազան չեն անելիքները: Օրինակ, հիմա խնդիրներ է առաջացնում հեռավար ուսուցումը, երբ մեկը մյուսին խանգարում են եւ դրանից էլ կոնֆլիկտներ են առաջանում: Այսինքն` սովորական կյանքի ռիթմը եւ ոճն են խախտվում, եւ ես գիտեմ ընտանիքներ, որտեղ խնդիրները սրվում են: Նաեւ մարդկանց մոտ տագնապն է ավելանում, մարդիկ մտածում են իրենց վաղվա օրվա մասին, նյութական ապահովվածության, գումար վաստակելու հարց է, եւ մարդկանց մոտ տագնապը գնալով ուժեղանում է»,- ասաց հոգեբանը:
Կարինե Նալչաջյանի խոսքով` տագնապը մեծանալուն զուգընթաց նաեւ սոցիալական խնդիրներն են սկսում սրվել, եւ եթե կարիքը շատ սկսի նեղել, մարդը դուրս կգա` իր սնվելու հարցը լուծելու եւ այստեղ առողջականը հետին պլան կմղվի:
«Ավելի առաջնային կդառնա ընտանիքը պահելու, սնունդ հայթայթելու հարցը, քան հիվանդության մի տեսակ անտեսանելի սպառնալիքը: Այսինքն` ինչքան երկարաձգվում է, մարդիկ ավելի ընկճվում են, տագնապային են դառնում, իսկ սրա հետեւանքով անընդհատ սթրեսների պայմաններում իմունային համակարգը ընկճվում է, եւ ավելի խոցելի է դառնում վիրուսային հիվանդությունների առաջ»,- ասաց նա:
Հոգեբանի կարծիքով` հնարավոր է, որ երկարատեւ կարանտինից հետո բազմաթիվ ընտանիքներ չկարողանան հաղթահարել սրված կոնֆլիկտները եւ բաժանություններ տեղի ունենան:
«Մարդիկ անհանդուրժող են դառնում, նույնիսկ իրար սիրող մարդիկ, ելնելով պայմաններից՝ հնարավոր է չկարողանան դուրս գան այս վիճակից եւ բաժանվեն: Այսինքն ներընտանեկան խաղաղության տեսանկյունից նույնպես շատ խնդիրներ են առաջացել»,- հավելեց նա:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին