Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում Հետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներին Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանը Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. Թրամփ ԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասին ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունը Երկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարը Սպասվում է կարճատեւ անձրեւ

Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Հայաստան

Վլադիմիր Գասպարյանը դատարանի վճռով 900 միլիոն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Նման բովանդակությամբ դատավճիռ է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին եւ նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։


Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։ Աղասի Դանիելյանի եւ Գասպարյանի զոքանչի միջեւ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդի պարտավորությունները փոխանցվել են Վլադիմիր Գասպարյանին եւ նրա կնոջը։ Առանձնատան նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու անվամբ կադաստրում կատարված գրանցումն անվավեր է ճանաչվել։ Որպես առանձնատան սեփականատեր կադաստրում պետք է գրանցվի Վլադիմիր Գասպարյանի եւ կնոջ համատեղ սեփականության իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանն ու նրա կինը Աղասի Դանիելյանին պետք է վճարեն 900 միլիոն դրամ՝ առանձնատան գումարը։ 18 միլիոն դրամ էլ նրանք պետք է վճարեն պետբյուջե՝ որպես պետական տուրք։ Գասպարյանների հաշիվների եւ գույքի վրա դրված արգելանքը կպահպանվի մինչեւ դատական ակտի կատարումը։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Դատարանն այսպիսի որոշման գալուց առաջ անդրադարձել է հայցվորի եւ պատասխանողների դիրքորոշումներին, վերլուծել փաստական հանգամանքները, մի քանի անգամ մեջբերել է «Հետք»-ում հրապարակված՝ առանձնատան գործարքը ներկայացնող հոդվածը։ Ըստ վճռի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ մյուս պատասխանողները դատական նիստերին չեն մասնակցել, հայցին պատասխան չեն ներկայացրել, դիրքորոշում չեն ներկայացրել նաեւ հայցի հիմքում ընկած եւ դատարան ներկայացված՝ «Հետքի» «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հոդվածում ներկայացված փաստերի վերաբերյալ։

Վճռի «Պատճառաբանություններ, վերլուծություններ եւ եզրահանգումներ» բաժնում դատավոր Արթուր Մկրտչյանը նշում է, որ պատասխանողների ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում նշել է, թե իր վստահորդները չեն վիճարկում պայմանագրերի կնքման հանգամանքները, բայց չեն ընդունում այն պնդումը, որ առանձնատան իրական գնորդը Վլադիմիր Գասպարյանն է եղել։ Այդուհանդերձ, հայցվորի ներկայացրած փաստերը ժխտող ապացույցներ դատարան չեն ներկայացվել։

Վերլուծելով փաստերը՝ դատարանը հատուկ անդրադարձ է կատարել Գասպարյանների, նրա զոքանչի, Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի վարքագծին։ Այս քաղաքացիական գործով դատավորը երկու անգամ

դիմել է գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, քանի որ կարծել է, որ փաստաբանն անհարգալից է գտնվել դատարանի նկատմամբ եւ զրպարտել է վերջինիս։ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումները դատավորը բողոքարկում է դատարաններում։

«Նախկինում դատարանի վարույթում քննված գործերով փաստաբան Տիգրան Աթանեսյանի մասնակցությամբ կայացած դատական նիստերն ընթացել են փոխադարձ հարգանքի պայմաններում, ավելին, վերջինս դատարանի նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունք է դրսեւորել, նույնը եղել է իր նկատմամբ,– վճռում գրել է դատավոր Արթուր Մկրչտյանը եւ շարունակել,-․․․հանդես գալով որպես ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ, Տիգրան Աթանեսյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, զրպարտել է դատարանին, թեեւ իր վստահորդի իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործիքակազմն ուներ եւ չուներ դրանք իրագործելու որեւէ արգելք»։

«Հետք»-ը երկու տարի առաջ ներկայացրել էր նախկին ոստիկանապետի գնած առանձնատան պատմությունը։ Մեր հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով, որը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, մինչ օրս առաջընթաց չի արձանագրվել։