Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում Հետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներին Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանը Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողությունները Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. Թրամփ ԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասին ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունը Երկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg
Հայաստան

Հենց ապրիլի 17-ին էլ պիտի ունենանք դատական նիստ. Արամ Վարդեւանյան

Եթե պարզվի որ անհրաժեշտության անհետաձգելիության տեսանկյունից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ բժշկական միջամտություն առկա չի եղել, ապա դա մասնագիտական պարտականությունների չկատարել է, ընդհուպ մինչեւ ոչ բարեխիղճ վերաբերմունք, որը նաեւ քրեաիրավական տեսանկյունից կարող է գնահատման առարկա լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

«Մենք դրա վերաբերյալ մի շարք գործողություններ կձեռնարկենք, այդ թվում՝ ուշադրությունը հրավիրելով նաեւ կարգապահական տեսանկյունից, որովհետեւ ցանկացած դատավորի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ որեւէ դեպքում չհեղինակազրկվի ամբողջ դատական իշխանության հեղինակությունը։ Ամեն դատավոր ներկայացնում է իր դիրքորոշումը, բայց նաեւ ներկայացնում է մի ամբողջ դատական իշխանություն։ Այս ժամանակահատվածում ունենք հարյուրավոր դատավորներ, որոնք ամենօրյա ռեժիմով ներկայանում են աշխատանքի, քննում են տարբեր գործեր, նույնիսկ բժշկական դիմակներով գալիս են եւ կատարում են իրենց աշխատանքները։ Սակայն այդպիսի գործողություններով արդեն նսեմացվում է նաեւ այդ դատավորների կատարած աշխատանքը։ Դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի մասնագիտական պարտականությունն այնպիսին է, որ նույնիսկ ռազմական դրության ժամանակ մասնագիտական այդ պարտականությունները պիտի կատարվեն։ Մենք գտնվում են արտակարգ դրության պայմաններում, մեզնից յուրաքանչյուրի աշխատանքի գնալը պարունակում է որոշակի ռիսկեր՝ մեր կյանքի եւ առողջության համար, բայց մենք մեր աշխատանքը կատարում ենք»,- ասաց պաշտպանը։


Հարցին՝ եթե դատավորը ապրիլի 16-ից հետո կրկին աշխատանքի չներկայանա եւ երկարաձգվի դատաքննությունը, արդյոք հաշվի առնվե՞լ է այդ տարբերակը, Վարդեւանյանն ասաց.

«Դատավորը չունենալով բավարար հիմնավոր պատճառներ՝ չներկայանա աշխատանքի, դա լրջագույն խնդիր է։ Կարծում եմ, որ այդ դեպքում մենք կունենանք աշխարհի փորձում ցավալիորեն առաջին դեպքը, երբ քթի վիրահատությունը տեւի ոչ թե մինչեւ 15 օրը, այլ 33 օր։ Եթե դա էլ ավելանա, ապա մենք կունենանք աշխարհում առաջին դեպքը, երբ քթի պլաստիկ վիրահատությունը կարող է տեւել 33 օրից ավելի։ Դա կլինի ծաղր մարդու իրավունքների նկատմամբ»։

Եթե, այնուամենայնիվ, Աննա Դանիբեկյանը վերադառնա աշխատանքի, Վարդեւանյանը շեշտեց, որ անհապաղ պետք է նշանակվի իրենց բողոքի քննության օրը. «Այն որ ՔԿՀ-ում փաստացի կա վարակի դեպք, նույնիսկ դեպքեր։ Մարտի 16-ին ներկայացվել էր միջնորդություն, որն անհապաղ քննության ենթակա էր, կարծում եմ՝ պիտի հենց ապրիլի 17-ին էլ ունենանք դատական նիստ»։

Նշենք, որ շուրջ 1 ամիս է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստերը չեն կայանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։ Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին, այդ դիմումները ՄԻՊ-ը ուղարկել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար։

Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Այդ տեղեկության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տարածել էր հայտարարություն, որ Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին որեւէ տեղեկություն չունեն։