Հայաստանի առնվազն 10 000 քաղաքացիներ ուզում են Ռուսաստանից հայրենիք մեկնել․ Ռուսաստանի հայերի միություն
Հայաստանի առնվազն 10 000 քաղաքացիներ ուզում են Ռուսաստանից հայրենիք մեկնել։ Այս մասին ապրիլի 13-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
«Հայաստանի շատ քաղաքացիներ չեն կարող Ռուսաստանից հայրենիք մեկնել։ Դա կապված է տրանսպորտային խնդիրների հետ»,- հավելեց նա։
Նրա խոսքերով՝ իրավիճակն այսքան լուրջ չէր լինի, եթե շատերը լսեին եւ մեկնեին դեռեւս այն ժամանակ, երբ սահմանափակումներ չկային։
«Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք պարզապես միջոցներ չունեին»,- նշեց Անանյանցը։
«Նա պարզաբանեց, որ առայժմ հարցականի տակ են նաեւ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները, թեեւ Ռուսաստանի հայերի միությունը դրանց պատրաստվում է։
«Քննարկվում է այն հարցը, թե ինչ ձեւով կարելի կլինի անցկացնել միջոցառումները, եթե սահմանափակումները չհանվեն»,- հավելեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանում իրավիճակին, ապա երկրում, նրա խոսքերով, արդեն ավելի քան 18 000 վարակված կա, եւ նրանց 70 տոկոսը՝ Մոսկվայում։
«Իրավիճակը վախեցնող է, ամսի 15-ից արդեն սեփական ավտոմեքենայով որեւէ տեղ գնալ չի թույլատրվի։ Շատերն առանց աշխատանքի են մնացել, պետությունն ի վիճակի չէ բոլորին օգնություն ցուցաբերել։ Առաջնահերթությունը տրրվում է 65-ից բարձր տարիք ունեցողներին»,- ամփոփեց Անանյանցը։


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին