Համավարակի պատճառով ԱՄՆ-ին խոզի մսի դեֆիցիտ է սպառնում. Reuters
Խոզի մսի արտադրության համաշխարհային առաջնորդներից մեկը՝ Smithfield Foods ընկերությունը, ապրիլի 12-ին հայտարարել էր, որ անորոշ ժամանակով փակում է ԱՄՆ-ում խոշորագույն գործարանը՝ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման մի ամբողջ շարք դեպքերի պատճառով: Ընկերությունից նախազգուշացրել էին, որ Միացյալ Նահանգները «վտանգավոր կերպով մոտեցել» է մսի այս տեսակի դեֆիցիտին:
Reuters-ի պարզաբանմամբ՝ սպանդանոցների փակումը խախտում է ԱՄՆ-ում սննդամթերքի մատակարարումների շղթան: Սա իր հերթին կհանգեցնի մանրածախ առեւտրի խանութներում մսամթերքի քանակության կրճատման:
Smithfield Foods-ն ավելի վաղ դադարեցրել էր Հարավային Դակոտա նահանգի Սու Ֆոլսում իր ձեռնարկության աշխատանքը՝ հայտարարելով, որ դադար է վերցվում գործարանի մանրակրկիտ մշակման համար: Ընկերության տեղեկություններով՝ սա երկրում խոզի մսի մշակման խոշորագույն ձեռնարկություններից մեկն է, որին բաժին է ընկնում ԱՄՆ-ում արտադրության 4-ից մինչեւ 5 տոկոսը:
Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիսթի Նոեմը ապրիլի 11-ին հայտնել էր, որ կորոնավիրուս է հաստատվել Smithfield-ի 238 աշխատակիցների մոտ: Սա կազմում է նահանգում հիվանդացածների ընդհանուր թվի 55 տոկոսը: Նահանգապետը եւ Սու Ֆոլսի քաղաքապետը ընկերությանը խորհուրդ էին տվել գործարանը նվազագույնը 2 շաբաթով փակել, որտեղ աշխատում է մոտ 3700 մարդ:
«Եթե մեր գործարանները չեն աշխատում, անհնար է լրացնել պարենային խանութների պահեստների պաշարները,- ապրիլի 12-ին ասել էր Smithfield-ի գլխավոր տնօրեն Քեննեթ Սալիվանը: - Ձեռնարկությունների փակումը մատակարարումների շղթայում շատերի համար կունենա նաեւ լրջագույն, հնարավոր է՝ աղետալի հետեւանքներ, առաջին հերթին մեր երկրի անասնաբույծների համար»:
Ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռնարկությանը իրենց արտադրանքն են մատակարարում 550 անկախ ֆերմերներ:
Ընկերությունից հայտարարել են, որ Սու Ֆոլսում ձեռնարկությունն իր աշխատանքը կվերսկսի միայն այն ժամանակ, երբ հետագա ցուցումներ ստանա տեղական, պետական եւ դաշնային պաշտոնյաներից: Ենթադրվում է, որ կարանտինի համար փակված ձեռնարկության բոլոր աշխատակիցները, 2 շաբաթ աշխատավարձ կստանան:
Ի դեպ, ԱՄՆ-ում մսի եւ թռչնամսի խոշոր վերամշակողները, ներառյալ Tyson Foods-ը, Cargill-ը եւ JBS USA-ն, մյուս նահանգներում արտադրությունն արդեն դադարեցրել են:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին