Անշարժ գույքի շուկայում կլինի գնանկում ու պահանջարկի նվազում. Արսեն Քարամյան
Կորոնավիրուսով պայմանավորված՝ գործ ունենք գնողունակության անկման հետ, և այս պայմաններում առաջին ալիքը հասնելու է անշարժ գույքի շուկային: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման ծրագիրն իրականացնող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ անշարժ գույքի շուկայում հնարավոր խնդիրներին:
Նրա խոսքով՝ շուկայում պահանջարկի որոշակի կրճատում տեղի կունենա, ինչը կորոնավիրուսի ոչ միայն հայաստանյան, այլև գլոբալ հետևանքը կլինի: Ըստ Քարամյանի՝ պահանջարկի նվազումն ու գնանկումը, բացասական երևույթ լինելով հանդերձ, պետք է դիտարկել նաև որպես շուկայի կարգավորման շոկային մեխանիզմ:
«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում անշարժ գույքի գների ուռճացում էր տեղի ունեցել, ինչը որոշակիորեն նկատելի էր նաև հայաստանյան շուկայում: Այսինքն՝ իրականում մոտավորապես 30-40 տոկոսով ուռճացված էին անշարժ գույքի գները: Կառուցապատող ընկերությունները շատ ավելի մեծ եկամտի ակնկալիքով էին աշխատում: Այժմ մի կողմից եկամուտը կչափավորվի, մյուս կողմից շուկայում կենսունակ կլինեն այն կառուցապատողները, որոնք ֆինանսապես ուժեղ են, ֆինանսատնտեսական լուրջ բազա ունեն, և մեկ օր չէ, որ շուկայում են հայտնվել: Չգրված օրենք է՝ նմանատիպ իրավիճակները զտում են դաշտը՝ թողնելով միայն մեծ «խաղացողներին»»,-պարզաբանեց նա:
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է սպասվում դաշտի՝ փոքր համարվող «խաղացողներին», Քարամյանը նկատեց, թե խնդիրներ, այսպես թե այնպես, սպասվում են բոլոր այն կառուցապատողներին, որոնք ունեն իրացվելիք անշարժ գույք: «Իսկ այն ընկերությունները, որոնք արդեն իսկ կնքել են պայմանագրեր, կատարել են գույքի իրացում, մեծ հաշվով լուրջ խնդրիների առջև չեն կանգնի, եթե իրենց գնորդները խնդիրներ չունենան»,-հավելեց նա:
Անդրադառնալով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմանը՝ թույլատրել շինարարական գործունեությունը՝ բացառությամբ շինարարության ավարտական փուլի աշխատանքների, Քարամյանը նշեց, որ հավանաբար դժվար է եղել այդ որոշումը կայացնելը, բայց այս պահի համար այն ճիշտ է:
«Ավելի լավ է այս փուլում արտոնել այն տնտեսական գործունեության տեսակների վերսկսումը, որոնք լուրջ վտանգ չեն ներկայացնում, մարդիկ փակ տարածություններում չեն աշխատում: Շինաշխատանքների դադարեցումը շատ կարևոր, եռակողմ խնդիր է առաջացնում․ մի կողմից կառուցապատող կազմակերպությունը խնդիրներ ձեռք կբերի՝ երկար չաշխատելու դեպքում, մյուս կողմից՝ շինարարական ընկերությունները, երրորդ կողմից՝ շահառուները, որոնց մեջ քիչ չեն նրանք, որոնք վարձով են ապրում, միաժամանակ վճարում են հիփոթեքային վարկ և սպասում են իրենց բնակարանամուտին: Ինչքան երկար ժամանակ է կանգնում շինարարությունը, այդքան ժամանակ ավել են ապրելու վարձով, ուշ են ստանալու բնակարանները»,-ասաց Քարամյանը:
Վերջինիս խոսքով՝ դեռևս շինանյութի պակասի խնդիր չկա, առաջիկա 1-2 ամիսների համար հանրապետությունում առկա է այնքան պահեստավորած հումք, որ կբավականացնի շինաշխատանքների իրականացմանը: «Այնուհետև, կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկեր երկրներից հնարավոր կլինի ներկրումներ կատարել: Խնդիր կա այն առումով, որ այստեղ որոշ աշխատանքների կատարման համար գալիս են մատակարարող ընկերությունների մասնագետները. սահմանների՝ փակ լինելու պատճառով այն աշխատանքները, որոնք պետք է օտարերկրյա մասնագետները կատարեին, կանգնում են:»,-ասաց Արսեն Քարամյանը:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին