Քաղաքական ուժերն Անդրիաս Ղուկասյանի հարցով դիմում են միջազգային կառույցներին
Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքագետ եւ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր՝ էլ ավելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված պահանջ՝ հնազանդվելու եւ Հանրապետական կուսակցության հավերժ իշխելու մտադրության հետ համակերպվելու: Այս մասին նշված է մի շարք քաղաքական ուժերի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այդ նոր ահասարսուռ մեղադրանքները, որոնք կոչված են ցույց տալ, թե ինչ հաշվեհարդար է սպասում բոլոր նրանց, ովքեր, վկայակոչելով միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերը, կփորձեն օգտվել խաղաղ անհնազանդության իրավունքից:
Հաշվի առնելով այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը եւ հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետեւողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին,ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին եւ միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական եւ սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը եւ քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ: Այդպիսի անհրաժեշտ քայլերի շարքում կարեւորում ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման արդար պահանջի բավարարմանն ուղղված միջազգային ջանքերը:
Հայտարարությունը ստորագրել են՝
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան
«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ՝ Պետրոս Մակեյան
«Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ՝ Հմայակ Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյան
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ՝ Գ. Հովսեփյան
«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ՝ Ա. Խաչիկյան
«Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցութան նախագահ՝ Սոս Գիմիշյան

















































Անդրիաս Ղուկասյանը պահանջում է 11 տուժողի հանել դատակոչի ցուցակից (Ուղիղ)
ԱԼԳ հայկական պլատֆորմը պահանջում է ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին
Կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ներկա էր հոր հոգեհանգստին
Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի հոր հոգեհանգստին
«Human Rights Watch»-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են