Կիևի օդը դարձել է ամենաաղտոտվածը աշխարհում. IQ Air
Մեկ օրվա ընթացքում, ապրիլի 10-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գրանցվել է օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը` 159 միավոր, ինչի պատճառով քաղաքը գլխավորել է աշխարհում մթնոլորտի ամենամեծ աղտոտվածության մակարդակը ունեցող քաղաքների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով ցուցակը կազմող IQ Air կազմակերպությանը, որը զբաղվում է օդի աղտոտվածության և այդ խնդիրը լուծելու աշխատանքներով:
Ցուցակում Ուկրաինայի մայրաքաղաքին օդի աղտոտվածության ցուցանիշով հաջորդել են Հանոյ քաղաքը Վիետնամում և ինդոնեզական Ջակարտան:
Կիևի ներկայիս դիրքը ցուցակում, ի տարբերություն «մրցակիցների», այնքան կապված չէ արդյունաբերական կամ տրանսպորտային աղտոտման, որքան ծխի ու այրման աղտոտման հետ, վերջին օրերին քաղաքն ընկղմվել է ծխի մեջ: Եթե նայենք նույն ցուցակին անցյալ տարվա տվյալներով, Կիևը զբաղեցնում էր 1111-րդ տեղը, իսկ օդի աղտոտվածությունը գնահատվում էր 10 անգամ ավելի պակաս, քան ապրիլի 10-ին:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին