Ապրիլի 12-ին նշվում է Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օրը
Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհը նշում է Տիեզերագնացության ու ավիացիայի օրը, որը հիշարժան օր է՝ նվիրված տիեզերք մարդու առաջին թռիչքին: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության եւ տիեզերագնացության ոլորտում այսօր աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը, հայտնում է Calend.ru-ն:
Տիեզերագնացության օրը՝ որպես տոն, հիմնադրվել է Խորհրդային Միությունում, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1962 թվականի ապրիլի 9-ի հրամանով, իսկ միջազգային կարգավիճակ է ստացել 1968 թվականին միջազգային ավիացիոն ֆեդերացիայի համաժողովում:
Ի դեպ, 2011 թվականից այն եւս մեկ անուն է կրում՝ Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր (International Day of Human Space Flight): Այս մասին 2011 թվականի ապրիլի 7-ին ՄԱԿ ԳՎ հատուկ լիագումար նիստում Ռուսաստանի նախաձեռնությամբ պաշտոնապես ընդունվել է № A/RES/65/271 բանաձեւը՝ տիեզերական տարածության յուրացման գործում առաջին քայլի 50-ամյակի կապակցությամբ: Բանաձեւի համահեղինակներն են դարձել ավելի քան 60 պետություններ:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին