Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնին Ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Հայաստան Գյումրիի մի շարք հասցեներում գազանջատում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակ ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվել Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում

Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինԱդրբեջանական պատվիրակություն է ժամանել ՀայաստանԳյումրիի մի շարք հասցեներում գազանջատում էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համարԸնթացիկ «կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտըՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկան չի բերվի հրապարակՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. ոչնչացման հանձնարարական է տրվելԴեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանըԵրևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում էԵրթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցումԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացումՀետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա Կիեւը պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներինԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանըՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավտոհայելու ապակիների գողություններըԵթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. ԹրամփԱՄԷ-ն հայտարարել էր OPEC-ից և OPEC+-ից դուրս գալու մասինԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովը քննարկել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունըԵրկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարըՍպասվում է կարճատեւ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքումԱկնալիճ գյուղի 27-ամյա բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերվելԼավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համարԴավիթ Խուդաթյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանըՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կվերաբերի ռուսական էներգակիրներինՔննարկվել են թափոնների կառավարման բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներըԳազամատակարարման պլանային դադարեցում՝ Ֆիոլետովո բնակավայրումՊատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խումբ ձևավորելու մասինԳյումրի-Կարս երկաթգծի վերականգման և գործարկման` Հայաստանի և Թուրքիայի համատեղ աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալՄեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակըԻնձ այնքան վատ էի զգում, որ երբեմն նույնիսկ չէի էլ սնվումՀԷՑ-ում շուրջ 3,700 աշխատակից ստացել է 30,000 դրամ լրացուցիչ համահարթեցված պարգևավճարՎահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. այն զգացվել է Շիրակի մարզումԳուտին թերահավատորեն է վերաբերվում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձինՔննարկվել են պետական միջոցառումների ծրագրերըՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինՊեղումները Հայաստանում կշարունակվենՇիրակի մարզպետը դիմավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներինՀամայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքերՍտաս Նամինի ստեղծագործական օրերը ՀայաստանումՄբապեն կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտըՈւկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են ՏուապսեինՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ

Ինչպես առանց սկանդալների երեխաներին կտրել ժամանակակից գադջեթներից

Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք երեխաներին ուժով կտրել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի էկրաններից, և արդյո՞ք դա վեճով չի ավարտվել:

Ինչպես շատ ծնողներ, ես էլ եմ փորձել սպառնալ՝ խոհանոցից գոռալով, որ՝ ևս 5 րոպե, ու նա պետք է սմարթֆոնը ցած դնի ու վազի ընթրելու: Սակայն իմ այս հայտարարությունը կամ անտեսվում էր, կամ երեխաս՝ որպես պատասխան, մրթմրթում էր ինչ-որ անհասկանալի մի բան: 5 րոպե անց ես գնում էի հյուրասենյակ ու անջատում գադջեթը՝ սպասելով, որ երեխաս լուռ կհամաձայնի դրա հետ ու կգա խոհանոց, ուր մեզ կսպասի խաղաղ, իդիլիկ ընթրիք:

Բայց ի՞նչ ստացա ես՝ որպես պատասխան. գոռոցներ, հիստերիա, սառած ընթրիք ու ճերմակած մազեր: Ու ես հասկացա, որ ինչ-որ բան այնպես չեմ անում: Իմ երեխաները մինչ այդ հիստերիաներ չէին սարքում, ու սա ինձ հունից հանեց. Ես սովոր չէի այս իրավիճակին: Բայց ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ կարելի է անել այդ անսպասելի ճչոցները դադարեցնելու համար այն պահին, երբ ես նրանց ձեռքից վերցնում եմ գադջեթները: Ես ուզում էի երեխաներին էկրաններից կտրելու և նրանց իրական կյանք առանց շարունակական բախումների վերադարձնելու մեղմ եղանակ գտնել, բայց չգիտեի, թե ինչպես: Եվ այդ ժամանակ ընկերուհիս ինձ ծանոթացրեց կլինիկական հոգեբան Իզաբել Ֆիլլյոզայի հայտնաբերած փոքր խորամանկության հետ:

Իզաբել Ֆիլլյոզա-կլինիկական հոգեբան, երեխաների դաստիարակության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ և ֆրանկոֆոն երկրներում այդ ոլորտում շատ հայտնի անուն: Նրա ծայրահեղ պարզ մեթոդն ինձ օգնեց վերջ տալ սկանդալներին ու երեխաների հիստերիաներին այն պահերին, երբ ավարտին է մոտենում գադջեթներից օգտվելու՝ նրանց հատկացված ժամանակը:

Ի՞նչ է ասում գիտությունը գադջեթների մասին

Ձեզ հետ պատահե՞լ է երբևէ, որ էլեկտրականությունն անջատվի ֆուտբոլային խաղի ամենահետաքրքիր պահին, կամ, ասենք, ձեր 3 տարեկան երեխան հեռուստացույցն անջատի ճիշտ այն պահին, երբ ռոմանտիկ կատակերգության գլխավոր հերոսներն ուր որ է՝ պիտի համբուրվեն: Նույն զգացողությունն է համակարգչային խաղերի ժամանակ: Շատ դժվար է դուրս գալ այն վիճակից, երբ դու հաճույք ես ստանում, իսկ հենց այդպիսի վիճակում ենք գտնվում, երբ ժամանակ ենք անցկացնում էկրանների առջև: Դա դժվար է անգամ մեծերի համար, իսկ երեխաների համար դա կարող է տառացիորեն անտանելի լինել:

Իզաբել Ֆիլլյոզան բացատրում է, թե ինչու: Երբ մարդը (ոչ միայն՝ երեխան, այլ նաև՝ մեծահասակը) տարված է ֆիլմ դիտելով կամ համակարգչային խաղ է խաղում, նա մտովի գտնվում է ուրիշ աշխարհում: Էկրանները մեր ուղեղի վրա հիպնոսի ազդեցություն են թողնում: Լույսը, ձայները, փոփոխվող պատկերները մեզ ընկղմում են մի այլ զգացողությունների ու վայելքների աշխարհի մեջ: Մենք մեզ լավ ենք զգում ու չենք ուզում ոչ մի ուրիշ բան անել:

 Եվ, իհարկե, չենք ուզում, որ իրավիճակը փոխվի: Այդ պահին մեր ուղեղը դոֆամին է արտադրում: Սա նեյրոմեդիատոր է, որի առաքելությունը սթրեսն ու ցավը հանելն է: Ամեն ինչ կարգին է, բայց մինչև այն պահը, քանի դեռ միացրած է էկրանը: Երբ մենք երեխայի գադջեթն անջատում ենք արագ ու առանց նախազգուշացնելու, դոֆամինի մակարդակը կտրուկ իջնում է, ինչը, առանց չափազանցնելու, կարող է հարուցել մարմնում ցավի զգացողություն:

Այդ հորմոնալ անկումը և դրա հետ կապված ֆիզիոլոգիական անհարմարավետությունն այն պահն է, երբ երեխայի մոտ հիստերիա է սկսվում: Այլ կերպ ասած՝ երեխային ուժով գադջեթից պոկելը նրա համար ցավոտ է: Այդ պատճառով էլ սարքի վրայի անջատման կոճակը սեղմելու փոխարեն՝ փորձեք դիմել փոքրիկ խորամանկության. Նախ՝ մտեք երեխայի տարածքը:

Իզաբել Ֆիլլյոզայի մեթոդը. գցում ենք կամուրջներ…

Եթե դուք որոշել եք, որ երեխայի համար ճիշտ ժամանակն է՝ էկրանի առջևից վեր կենալու, նախ՝ մտեք նրա աշխարհը, եղեք նրա կողքին:

Նրա հետ հեռուստացույց դիտեք կամ նստեք կողքի աթոռին այն ժամանակ, երբ նա համակարգչային խաղ է խաղում: Կարիք չկա դա երկար ժամանակ անել. Բավական է անգամ կես րոպեն: Պարզապես կիսեք նրա հետ այն, ինչ անում է: Իսկ հետո երեխային հարց տվեք: Որոշ երեխաների կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ ես նայում:

Ուրիշների համար կպահանջվեն կոնկրետ հարցեր, օրինակ՝ խաղի ո՞ր մակարդակում ես գտնվում հիմա, կամ էս ի՞նչ ծիծաղելի կերպար է ետին պլանում. Ո՞վ է: Սովորաբար երեխաներին դուր է գալիս, երբ ծնողները հետաքրքրվում են իրենց աշխարհով: Սակայն, եթե երեխան նախկինի պես տարված է էկրանին տեղի ունեցողով և չի արձագանքում, մի հանձնվեք: Նրա կողքին փոքր-ինչ երկար նստեք, իսկ հետո ևս մեկ հարց տվեք: Հենց երեխան սկսում է պատասխանել ձեր հարցերին կամ պատմել այն մասին, թե ինչ է նայում կամ խաղում, նշանակում է, որ նա աստիճանաբար վիրտուալ աշխարհից վերադառնում է իրական աշխարհ:

Նա վերադառնում է մի տարածք, ուր սկսում է կրկին ձեր ներկայությունը նկատել, սակայն դա դանդաղ է տեղի ունենում: Այդ դեպքում դոֆամինի կտրուկ անկում չի գրանցվում, քանի որ դուք կամուրջ եք ստեղծել վիրտուալ և իրական աշխարհների միջև: Դուք կարող եք սկսել շփվել, և հենց այստեղ է կատարվում կախարդանքը: Այդ պահին դուք երեխային կարող եք ասել, որ ընթրելու ժամանակն է, կամ պետք է լոգարան գնալ, կամ պարզապես հիշեցնել, որ գադջեթից օգտվելու ժամանակը սպառվել է:

Շնորհիվ այն բանի, որ դուք երեխային բավականին մեղմ եք վերադարձրել իրական աշխարհ, նա ի վիճակի կլինի ձեզ լսել ու արձագանքել ձեր խնդրանքներին: Նա անգամ կարող է այնքան անկեղծ ուրախանալ ծնողական ուշադրության համար, որ ինքը կուզենա անջատել հեռուստացույցը, պլանշետը կամ գադջեթը: Այժմ ես վստահ եմ, որ երեխաների՝ սմարթֆոններից կտրվել չցանկանալու խնդիրը լուծել ինձ օգնում է միայն այն բանը գիտակցելը, թե ինչ է կատարվում երեխաների գլխում այդ պահերին:

Միշտ չէ ամեն բան ընթանում այնքան հարթ, որքան ես կուզեի, սակայն նրանք այլևս բուռն վեճեր չեն սարքում ու չեն գոռում՝ սկսած այն ժամանակներից, երբ ես ինձ համար բացահայտեցի Իզաբել Ֆիլլյոզայի մեթոդը: Եվ այսպես, երբ հաջորդ անգամ ձեր երեխան կկախվի էկրանից, փորձեք՝

Նրա կողքին նստել 30 վայրկյան, 1 րոպե կամ մի փոքր ավելի երկար, և պարզապես հետևել, թե ինչ է նա նայում կամ անում:
Անմեղ հարց տալ այն մասին, թե ինչ է տեղի ունենում էկրանին: Երեխաների մեծ մասին դուր է գալիս ծնողական ուշադրությունը, և նրանք կպատասխանեն ձեր հարցին:
Եթե ձեզ հաջողվի հասնել երկխոսության, համարեք, որ դուք կամուրջ եք կառուցել. այն կօգնի ձեր երեխային աստիճանաբար վերադառնալ վիրտուալ աշխարհից դեպի իրական՝ առանց հորմոնալ ցնցումների, նշանակում է՝ առանց ճիչերի ու սկանդալների:
Օրվա մնացած մասը վայելեք միասին: