Թուրքիայի նախագահական պալատը գաղտնի է պահում Էրդողանի խորհրդականների թիվն ու նրանց աշխատավարձի չափը
Թուրքիայի նախագահական պալատի հանրային կապերի բաժինը մերժել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականների թվի ու նրանց ստացած աշխատավարձերի չափի մասին տեղեկություն տրամադրելու հարցումը։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ըստ պաշտոնական տվյալների՝ Էրդողանի խորհրդականների թիվը հասել էր 23-ի, մինչդեռ այս անգամ նախագահական պալատը մերժել է վերջին թվի մասին տեղեկություն տրամադրելու լրատվամիջոցների պահանջը։
«Հանրության լայն զանգվածներին չհետաքրքրող և միայն նեղ շրջանակների հետ կապված ու սեփական աշխատակազմի ներքին խնդիրների վերաբերյալ տեղեկությունները դուրս են տեղեկություն ստանալու իրավունքի շրջանակներից» - ասվում է նախագահական պալատի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։
Հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեից հետո Էրդողանն էականորեն մեծացրել է իր խորհրդականների թիվը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են