Սինգապուրում արգելել են դասեր անցկացնել Zoom-ի միջոցով
Սինգապուրի կրթության նախարարությունն արգելել է դպրոցական դասընթացներ անցկացնել Zoom պլատֆորմի միջոցով այն բանից հետո, երբ դասերից մեկը կոտրվել էր հաքերների կողմից, ովքեր պորնոգրաֆիկ պատկերներ էին տեղադրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առցանց դասընթացները կշարունակվեն, սակայն կընտրվեն այլ ռեսուրսներ»,- նշվում է կրթական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Արոն Լոյի կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ: Ըստ նրա` «ուսուցիչները բազմիցս հրահանգներ են ստացել այն մասին, թե ինչպես կարելի է անվտանգ դասեր վարել նման հարթակների օգտագործմամբ»: Գերատեսչության աշխատակիցները նաեւ «խորհրդակցություններ կանցկացնեն Zoom պլատֆորմի ներկայացուցիչների հետ` անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ մշակելու համար»,- հավելել է Լոն:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաք-պետության հանրակրթական դպրոցներից մեկում ապրիլի 8-ին` առաջին օրը, երբ տեղական դպրոցներում դադարեցվել էին դասերը եւ սկսվել էր հեռավար ուսուցումը: Սինգապուրի տարբեր գերատեսչություններ շարունակում են օգտագործել Zoom պլատֆորմը, այնտեղ պարբերաբար անցկացվում են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարների ճեպազրույցները:
Ապրիլի 3-ին The Washington Post-ը հայտնել էր, որ ծառայության միջոցով արված մասնավոր տեսազանգերի մի քանի հազար ձայնագրություն հասանելի է համացանցում: Դրանց թվում են տարբեր ընկերությունների աշխատանքային կոնֆերանսները, տարրական դպրոցների հեռավար դասընթացները, ինչպես նաեւ ծառայության օգտատերերի անձնական զրույցները:
Zoom Video Communications ընկերությունը, որի գխամասային գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, հիմնադրվել է 2011 թվականին չինական ծագմամբ ամերիկացի գործարար Էրիկ Յուանի կողմից: Ձեռնարկատիրոջ ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, ներկայումս 6.5 միլիարդ դոլար է գնահատվում:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին