Կորոնավիրուսի հետեւանքով կփոխվի անշարժ գույքի գնորդների կոնտինգենտը Հայաստանում
Փետրվարին Երեւանում բնակարանների 1 ք/մ մակերեսի դիմաց շուկայական արժեքը սահմանել է հերթական ռեկորդը՝ ըստ վերջերս հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալների։
Ամենամեծ բացարձակ աճը գրանցվել է Կենտրոն էլիտար համայնքում։ Այդտեղ 1 ք/մ մակերեսի գինը թանկացել է 209 դոլարով մեկ տարվա ընթացքում (տե՛ս աղյուսակը)։ Հաշվետու ամսվա ընթացքում գրանցվել է նաեւ ուրիշ ռեկորդ։ Փետրվարին Երեւանում գրանցվել էր բնակարանների առուվաճառքի 986 գործարք, ինչը 82 գործարքով (կամ 9 տոկոսով) ավելին է, քան անցած տարվա նույն ամսում։
Փետրվարին COVID19 կորոնավիրուսային վարակի գործոնը դեռեւս չէր հասցրել բացասական ազդեցություն թողնել Հայաստանի վրա։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել կորոնավիրուսի բռնկումը որպես պանդեմիա։ Այժմ մեր երկրի իրավիճակին ծանոթ են բոլորը։ Հասարակության նորմալ կյանքը լրջորեն խախտվել է, եւ շատերն արդեն չեն հետաքրքրվում բնակարանի առուվաճառքով։ Այս պայմաններում չի բացառվում անշարժ գույքի գնիջեցում սպառողական պահանջարկի կրճատման պատճառով։
Բանն այն է, որ բնակարանների գնորդների շջանում եղել են քաղաքացիներ, որոնք ներդրել են իրենց կապիտալն անշարժ գույքի մեջ։ Այլ կերպ ասած՝ գնել են բնակարաններ մայրաքաղաքում, եւ այնուհետեւ վարձով հանձնել դրանք, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Սակայն այժմ նրանք հույս չեն կապում օտարերկրյա քաղաքացիների հետ։ Այդ հանգամանքը, բնականաբար, կանդրադառնա բնակարանների գնորդների այդ կատեգորիայի վրա։ Կնոսրանան նաեւ Հայաստանում օտարերկրացի գնորդների շարքերը։
Ռուսաստանում, որը նույնպես բախվել է համաճարակի բռնկման հետ, չկա միանշանակ կարծիք անշարժ գույքի շուկայի մոտ ապագայի մասին։ Ռուս փորձագետները պարզապես չեն անում հստակ կանխատեսումներ՝ բացատրելով դա մի շարք գործոնների անկանխատեսելիությամբ, որոնք հիմնականում կապված են կորոնավիրուսի հետ։ Իսկ նորություններն այդ ոլորտում դեռեւս հուսադրող չեն։ Դա, իհարկե, խնդիր է ոչ միայն Ռուսաստանում, կամ Հայաստանում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում իսկական քաոս է, իսկ համաշխարհային տնտեսությունն անկման փուլում է։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում