Ժիրինովսկին որոշել է կրկին նախագահ առաջադրվել. Ռեկորդ է սահմանելու
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր հայտարարել է, որ ծրագրում է մյուս տարի մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ ընտրություններին ես կլինեմ կուսակցության թեկնածուն: Դա կլինի 6-րդ անգամ: Դա Եվրոպայի մասշտաբով ռեկորդ է: Եվրոպայում ոչ ոք 5 անգամից ավելի նախագահի թեկնածու չի առաջադրվել»,- ասել է Ժիրինովսկին: Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է կուսակցության 30-րդ համագումարում, որի նախագահ է վերընտրվել առաջիկա 4 տարիների համար:
Անկախ քվեարկության արդյունքներից, կուսակցության առաջնորդը համոզված է, որ ՌԼԴԿ ներկայացուցիչները կմտնեն նոր կառավարության կազմի մեջ: «Կցանկանայի ՌԼԴԿ 30-րդ համագումարի ամբիոնից համոզվածություն հայտնել, որ հաջորդ տարվա մարտին նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հերթական կառավարությունը ձեւավորելիս կառավարության մեջ կլինեն նաեւ ՌԼԴԿ ներկայացուցիչները»,- նշել է նա:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են