Հրապարակվել է ձախլիկության եւ աջլիկության մասին ամենածավալուն հետազոտությունը
Հունաստանից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները ներկայացրել են ձախլիկության եւ աջլիկության նոր հետազոտության արդյունքները։ Նախագծի հեղինակները վկայում են, որ դա այդ թեմայով ամենածավալուն գիտաշխատանքն է, հաղորդում է Planet- today-ը։
Համաձայն ակտուալ վիճակագրության՝ աշխարհի բնակչության շուրջ 9.5 տոկոսը աջլիկ է։ Միջազգային թիմից հետազոտողները որոշել են պարզել, թե ինչպես է որոշվում կոնկրետ ձեռքի գերիշխող դերը մարդու մոտ։
«Աջ ձեռքը գերակշռող է տասից ինը մարդու շրջանում։ Հազվագյուտ դեպքերում հանդիպում է այսպես կոչված ամբիդեքստրիա․ այդպիսի մարդիկ միաժամանակ լավ են կառավարում ձախ եւ աջ ձեռքերը։ Բացի այդ, գոյություն ունի խառը գերակշռություն, երբ այդ տիպի մարդիկ կատարում են խնդիրների մի մասը ձախ ձեռքով, իսկ մյուսը՝ աջով»,-պատմում են հետազոտական նախագծի հեղինակները։
Գիտնականները վերլուծել են առկա մի շարք հետազոտություններ, որոնցում մասնակցել է ընդհանուր առմամբ 2.4 մլն մարդ։ Արդյունքում պարզվել է, որ գերակշռության խառը տիպով մարդիկ ավելի մեծ թիվ են կազմում, քան համարվում էր ավելի վաղ։ «Մինչ այժմ մենք համարում էինք, որ գերակշռող ձեռքն այն է, որը մարդիկ օգտագործում են գրելու համար։ Սակայն նոր մասշտաբային հետազոտությունն ապացուցել է, որ այդկերպ մենք թողել ենք առանց ուշադրության գերակշռության խառը տիպով մարդկանց, որոնց թիվը շատ ավելի մեծ է»,-ասել է հետազոտող, Սենթ էնդրյուսի Բժշկական դպրոցի աշխատակից Սիլվիա Պարաքինին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում