Էրդողանն ընդդեմ օտարերկրյա լրագրողների
Թուրքիայի Բաթմանի նահանգում ձերբակալված ֆրանսիացի լրագրող - լուսանկարիչ Մաթիաս Դեպարդոնը, որն, ինչպես հայտնի է, կարտահանձնվի Ֆրանսիային, հայտնել է, որ իր հանդեպ կատարված անօրենություններով Թուրքիայի իշխանությունները ցանկացել են հատուկ ուղերձ հղել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում գործող թուրք և օտարերկրացի լրագրողներին։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում էին հստակ ուղերձ փոխանցել հարավ-արևելյան շրջաններում դեպքերը լուսաբանող տեղացի և օտարերկրացի լրագրողներին», - ասել է լրագրողը։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, մեկ ամիս շարունակ Գազիանթեփի՝ Ներգաղթի հետ կապված հարցերի վարչությունում պահվող ֆրանսիացի լրագրողը նաև նշել է, որ այդ ամբողջ ընթացքում նրան չեն թույլատրել հանդիպել որևէ մեկի հետ։
Դեպարդոնը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում էր երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցություն ցույց տալու համար։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են