«Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու լուծել նրանց ֆինանսական խնդիրները». Վրաստանի փոխվարչապետ
Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին տեղեկացրել է, որ տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերին աջակցելու համար կառավարությունը 2 միլիոն դոլար արժողությամբ փաթեթ կօգտագործի: Այս մասին գրում է pia.ge կայքը:
«Այս փաթեթը կօգնի սուբսիդավորել մինչև 50 հյուրանոցի բանկային վարկերը, հետաձգել գույքահարկի և եկամտահարկի վճարումն ու ավելացված արժեքի հարկը փոխհատուցել 600 միլիոն լարիի չափով, ինչը կապահովի զբոսաշրջությունն ու կպահպանի աշխատատեղերը: Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու օգնել լուծել նրանց ֆինանսական խնդիրները»,-հայտարարել է Ցքիտիշվիլին:
Փոխվարչապետը նշել է, որ առաջարկված քայլերը դեռևս մի մասն են կառավարության այն ծրագրերի, որոնք առաջարկվել կամ առաջարկվելու են ճգնաժամից դուրս գալու համար: Նրա խոսքով՝ այս քայլերը ուղղված են առաջին հերթին աշխատատեղերի պահպանմանը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ