Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխանախագ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։ Ապրիլի 2-ին տղաները զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազատության, հանուն մեզ բոլորիս։
Խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն չեն մուրում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ այն սիրում են ու երազում, բայց պատերազմից չեն վախենում, խաղաղություն հնարավոր է այնտեղ, որտեղ կարողանում են այն պարտադրել՝ զենքով ու խելքով, ուժով, ճկունությամբ ու դիվանագիտությամբ։
Խաղաղության պատրաստ չեն լինում՝ այն խնդրելով։ Թույլերին չեն հարգում, նրանցից չեն վախենում, խղճում են... առավելագույնը։
Տղաները ուժեղ էին։ Տղերքի տված դասը սերտել ենք բոլորս։
Հավերժ փառք, խոնարհում ձեզ։
Տիկին Համեստ ջան, տիկին Անահիտ ջան, տիկին Նվարդ ջան, Տիկին Գայանե ջան, տիկին Լյուդմիլա ջան եւ մեր մյուս հերոսների մայրեր ջան անձամբ հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ շնորհակալություն ու խոնարհում ձեզ ու ձեր որդիներին՝ պարգեւած հաղթանակի համար»,– գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը