Թուրքիան ենթարկվում է քաղաքական հզոր ճնշման՝ Քաթարին աջակցելու պատճառով. Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ
Թուրքիան ենթարկվում է քաղաքական հզոր ճնշման՝ Քաթարին աջակցելու պատճառով, այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Մահիր Ունալը, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Ավելի ուշ Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։
Թուրքիայի խորհրդարանն անցած չորեքշաբթի հաստատել է օրինագիծը, որը թույլ է տալիս Քաթարի թուրքական ռազմաբազայում թուրքական զորք տեղակայել: Օրինագիծն ընդունվել է 240 կողմ ձայնով:
Թուրքիայի ընդդիմությունը՝ մասնավորապես ժողովրդահանրապետականները, դեմ էին արտահայտվել համաձայնագրի վավերացմանը և զգուշացրել իշխանություններին, որ այն Քաթարի հարցում Թուրքիային կողմնակալ դիրք կմղի, ինչը կարող է նոր խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքականության մեջ:
Ունալը, կրկնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, վերահաստատել է, որ Թուրքիան շարունակելու է նաև սննդի մատակարարման հարցում օգնություն հասցնել Քաթարին, ինչպես նաև հավելել, որ «եթե Թուրքիան հզոր երկիր չլիներ՝ տարածաշրջանային ճգնաժամերը հեշտությամբ կներթափանցեին նաև իրենց երկիր»։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են