Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում բանականության հետ աղերս չունեցող, աննորմալ երևույթներ։
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Գզոգյանը որոշում է կայացրել գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (առանձնապես ծանր հանցագործություն) մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)…
Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ոչ միայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են հիմնավորում, որ նրա կողմից ուղիղ միջամտություն է իրականացվել քննությանը, ապօրինի ազդեցություն է իրականացվել գործով վկաների նկատմամբ, այլ նրա կողմից վերահսկվել ու նյութապես շահագրգռվել է նաև նախաքննական մարմինը։
Ավելին` նման որոշում է կայացվել այն դեպքում, երբ գրավի միջնորդության դեմ առարկություն ներկայացնող դատախազը դատարանին տրամադրեց նաև այս գործով կարևոր վկաներից (դատարանում դեռ հարցաքննված միակ վկայի) մեկի ցուցմունքը, որով փաստվում է արդեն դատաքննության ընթացքում վկայի վրա անօրինական ազդեցությունը, մասնավորապես ՌԴ տարբեր քաղաքներում վկայի հետ հանդիպումներ, անուններ, հեռախոսահամարներ, «իրավապաշտպաններ», վկայի կողմից դատարանում ասվելիքի թելադրում, անունների սոցորեցէւմ, որոնք վկան պիտի հնչեցնի և այլն։
Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են ու ամեն ինչ պարզ է։ Մնում է պարզել, թե մինչև որ օղակներն է հասած այս «աննախադեպ» որոշման կայացման «դաբրոների» հետքը…
Սա է այսօր հայկական իրականությունը, մնացածը էժանագին շոու է»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը