35 տարածված դիետաներից ո՞րն է ավելի արդյունավետ եւ օգտակար
Ավստրալիայի Լա Թրոուբ համալսարանի գիտնականները վերլուծել են 25 հետազոտության արդյունքները, որոնց ընթացքում ուսումնասիրել են 35 ամենատարածված դիետաների արդյունավետությունը: Նրանց եզրահանգումները հուսադրող չեն. հետազոտությունը ցույց է տվել, որ այդ դիետաներից ոչ մեկը չի օգնում ազատվել ավելորդ քաշից եւ չի բարելավում առողջական վիճակը:
Մասնագետների խոսքով՝ սովորաբար մարդիկ դիետաներից մեծ ակնկալիքներ են ունենում, որոնք հեռու են իրականությունից: Այդ «անհույս լավատեսությունը» գիտնականները կապում են այն բանի հետ, թե ինչպես են գովազդում դիետան. դրա համար օգտագործում են մոդելների, որոնք «աներեւակայելի արդյունքների» են հասել, մինչդեռ նրանց նիհարելն իրականում ոչ միշտ է պայմանավորված դիետիկ սննդակարգով:
«Մարդիկ ակնկալում են, որ դիետան իրենց կօգնի շաբաթական մինչեւ մեկ կիլոգրամ կորցնել: Նրանք ակնկալում են, որ իրենց ինքնազգացողությունն արագորեն կլավանա, որ կկարողանան վերահսկել իրենց: Բայց դիետաներն արդյունավետ չեն ո՛չ երկարաժամկետ, ո՛չ կարճաժամկետ հեռանկարում»,- փաստել են գիտնականները:
Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ ցանկացած դիետայի հետեւող մարդկանց 57%-ը կարողացել է կորցնել սկզբնական քաշի ընդամենը 5%-ը: Հետագայում այդ քաշը վերադառնում է, եւ հաճախ մարդիկ նույնիսկ ավելի շատ կիլոգրամներ են հավաքում: Մասնագետները նշում են, որ քաշը կորցնելու անհաջող փորձերի արդյունքում այդ մարդիկ խոցելի սպառողներ են դառնում, որոնց կարելի է ինչ ասես վաճառել:
Մասնագետները նաեւ նշել են, որ կալորիաների սահմանափակման կամ քաղցած մնալու փոխարեն կարելի է ավելի մեծ արդյունքի հասնել՝ բնական մթերքներով սնվելով ու խուսափելով չափից շատ ուտելուց:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...