«Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
«Իմ քայլը» խմբակցությունում ունեմ ընկերներ, որոնք ամաչում են այս իրողության համար, նրանք ամաչում են, որ ստիպված են մասնակցել մի գործընթացի, ինչով ոչնչացնում են կառավարությունն ու պառլամենտը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
Նա գրել է. «Հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ
«Իմ քայլը» խմբակցությունում եւ գործող կառավարությունում ունեմ բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ մարդիկ կան, որոնց հարգում եմ ու բավականաչափ ճանաչում։
Հավաստիացնում եմ, որ նրանք ամաչում են այս իրողության համար, նրանք ամաչում են, որ ստիպված են մասնակցել մի գործընթացի, ինչով ոչնչացնում են կառավարությունն ու պառլամենտը։
Իհարկե այս գրառմանս տակ նրանցից մի քանիսը երեւի գրեն, թե չեն ամաչում, բայց ես հո իրենց լա՞վ եմ ճանաչում։
Վաղուց ապացուցված է, որ հեղափոխության էյֆորիայի ընթացքում 70 եւ ավելի տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ձեւավորած իշխանությունն իրավունք չունի մեկ տարուց ավելի կառավարել պետությունը, քանի որ դրանից հետո այդ քաղաքական ուժը մեծ վտանգ է սպառնում ազգային ու պետական անվտանգությանը։
Մեզ արտահերթ ընտրություններ են պետք, մեզ իրական հեղափոխություն է պետք»։


















































Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը