Իշխանությունն ավելի շատ իր սխալները կոծկելու, ընդդիմախոսների բերանը փակելու վրա է կենտրոնացած, քան հանրությանը մոբիլիզացնելու
Հասկանանք ու արձանագրենք մի քանի կարևոր իրողություն այսօրվա Հայաստանի մասին։
Նախ՝ իշխանությունն իր սխալները կոծկելու, ընդդիմախոսների բերանը փակելու և վերահսկողությունն ուժեղացնելու վրա է ավելի շատ կենտրոնացած, քան հանրությունը մոբիլիզացնելու, ինչի հետևանքով շատերը դեռ չեն հասկանում վտանգի լրջությունը և ինչ-որ բանի են սպասում։
Երկրորդը՝ հույս չկա, որ իշխանությունն ինչ-որ պահից կսկսի անկեղծ հաղորդակցվել հանրության հետ։
Երրորդը՝ իմ կարծիքով (հիմնականում համեմատելով այլ երկրների փորձի հետ)՝ արդեն այն փուլում ենք, երբ անիրատեսական է եղած ռեսուրսներով ժամանակին բացահայտել բոլոր վիրուսակիրներին և երաշխավորված մեկուսացնել իրենց «շփումների սերտ շրջանակը»։
Չորրորդը՝ ոչ ոք չգիտի, թե ինչքան կտևի այս վիճակը, ուր կհասնենք, և ինչպիսին կլինի աշխարհը 1–2–3 ամիս հետո։ Գուցե գույները խտացնում եմ, բայց աչքների առաջ ունեցեք Իտալիայի օրինակը։ Ավելի լավ է հիմա մի քիչ վախենալ, չափից շատ զգույշ լինել, քան «մի քիչ» անզգույշ։
Ինչ է հետևում այս երեք պնդումից․
ա․ Անձնական շփումներում, կենցաղում պետք է իրավիճակին վերաբերվել այնպես, կարծես բոլորն արդեն վարակված են, այդ թվում և՝ դուք ինքներդ։ Այսինքն՝ մաքսիմալ զգուշություն է պետք, քանի որ որևէ երաշխիք չկա, որ հիվանդանալու դեպքում առողջապահության համակարգն ի վիճակի կլինի ձեզ կամ ձեր հարազատներին փրկելու։
բ. Թրաշամանուկների իշխանությունից հույս չկա և դժվար էլ լինի, ինքնակազմակերպվեք։ Ընկերներով, հարևաններով, ազգականներով։ Մտածեք, թե ինչ ռեսուրսներ ունեք, ինչպես կարող եք իրար օգնել անհրաժեշտության դեպքում, ինչ է պետք ունենալ։ Այս ամենը՝ հիշելով ա կետը. առավելագույն զգուշություն, որպեսզի փոխօգնությունը չդառնա իրար վարակել։
գ. Ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում կլինի տնտեսությունը և աշխատաշուկան համաճարակից հետո։ Խոսքս Հայաստանի մասին չէ, այլ ընդհանրապես աշխարհի։ Ըստ այդմ չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես անցել եմ խիստ խնայողության ռեժիմի։
Խուճապի մատնվել, բնականաբար, պետք չէ, բայց լրջանալ, մատիտով ու թղթով նստել, հաշվարկներ անել, մշակել գործողությունների պլան գոնե ձեր ընտանիքի, գերդաստանի համար, անհրաժեշտ է։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը