Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости
Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:
«Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը 3000-ից քիչ են»,- նշել է Ֆենը: Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման օրվանից ի վեր վարակման 82 դեպք է արձանագրվել, 75 856 մարդ ապաքինվել է, մահացել՝ 3300-ը:
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի տարածման դեպքեր են արձանագրվել 177 երկրում և բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 31 920 մարդ, վարակվել 680 696-ը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են