Առաջարկում եմ «Քաղաքացու օրը» այս տարվա համար վերանվանել «Պարետի օր»
Այսպիսի գերվտանգավոր ու գերզգայուն իրավիճակներում սխալ ուղերձները բթացնում են քաղաքացիների զգոնությունը և նպաստում վիճակի է՛լ ավելի վատթարացմանը։
Նույնիսկ ավելորդ եմ համարում հիշատակել վարչապետ Փաշինյանի «ում շունն է»-ն ու «պինցետ-տնական օղին». դրանց «շնորհիվ» թուլացավ քաղաքացիների զգոնությունը մարտի առաջին կեսին, առիթ տվեց մատների արանքով նայել վտանգին՝ զրկելով մեր հանրությանը համաճարակի տարածումը իսկապես արդյունավետ նախականխելու հնարավորությունից։
Լավ, դա առայժմ անցանք։
Բա հիմա՞ ինչու եք սխալ ուղերձներ տալիս։ Օրինակ, ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները ու մասնավորապես պարետը անընդհատ պնդում, որ «Կառավարության ջանքերն արդյունավետ են»։ Սա նույնպես չհիմնավորված բթացնում է քաղաքացիների զգոնությունը՝ թուլացնելով ինքնամեկուսացումը հնարավորինս խստորեն պահելու մոտիվացիան։
Նույնն էր մարտի 22-ին, երբ վարակակիրների թիվը, պաշտոնական տվյալներով, ավելացավ ընդամենը 4-ով՝ թույլ տալով իշխանական քարոզիչներին նրբորեն ակնարկել, որ՝ «ըհը, հենա ոնց որ կառավարության հիանալի ջանքերի շնորհիվ վիճակը սկսում է կարգավորվել»։
«Կյանքը շարունակվում է» լոզունգի ներքո՝ ԱԺ քառօրյան հանգիստ անցկացնելն էլ՝ վրադիր։
Վե՛րջ տվեք ինքնագովազդը։ Ճի՛շտ ուղերձներ հղեք։ Բոլորս էլ տեսնում ենք ձեր ջանքերը, բայց դրանց «արդյունավետ» կամ «անարդյունավետ» գնահատական տալու ժամանակը հաստատ հիմա չէ։
Ասե՛ք, որ վիճակը է՛լ ավելի է վատանալու։ Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ։ Ասե՛ք, որ կարանտինը պետք է ևս մեկ շաբաթով երկարացնել։
Ճի՛շտը ասեք։
Հ․Գ․ Առաջարկում եմ, պարետի որոշմամբ, «Քաղաքացու օրը» այս տարվա համար վերանվանել «Պարետի օր»։ Այդ օրը Պրոսպեկտի վրա խորոված անելու բացառիկ իրավունք կունենան միայն պարետատան աշխատակիցները՝ համապատասխան ձևաթղթի առկայությամբ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը