Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը Կարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերը Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով
Կարծիք

Պետական կառավարման համակարգում դեռ շոուներ ապահովելու տրամադրություններ են. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադառնում է կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրադրությանը, ներկայացնում փաստեր, մտահոգություններ, ինչպես նաև իրավիճակից դուրս գալու առջարկներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից

Փաստեր

Կորոնավիրուսի հաղթարշավը շարունակվում է։ Վերջին տվյալներով աշխարհում վարակվածների թիվը մոտեցել է 600 հազարին (նյութը թողարկելու պահին այն արդեն անցել էր 600.000-ը - Tert.am)։

Հայաստանում նույնպես կորոնավիրուսը նոր «բնագծեր» է նվաճում՝ 372 հոգի։ Սա երեկվա համեմատ 43–ով ավելի է։

Վարակվածների թվով մենք գերազանցում են Ադրբեջանին (165) և Վրաստանին (85) միասին վերցրած։ Եվ դա այն դեպքում, երբ մեր հարևանների բնակչությունները մերինից շատ է և վարակի տարածման համար այնտեղ ավելի մեծ ռիսկեր կան։

Թե ինչու է Հայաստանում այս պատկերն արձանագրվել, հայտնի է։ Պատճառների մասին շատ է խոսվել։ Այս պահին, սակայն, չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ։ Իշխանությունների ուղղակի պատասխանատվության, ոչ պրոֆեսիոնալիզմի և անգործության թեման դեռ կհասցնենք քաղաքական քննության առարկա դարձնել։ Հիմա իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու, հանրային համերաշխություն ապահովելու և հետկորոնավիրուսային Հայաստանին պատրաստվելու ժամանակն է։ Այսինքն՝ լուծումներ փնտրելու և գտնելու ժամանակը։

Վերադառնամ փաստերին։

Բացարձակ թվով Հայաստանը վարակված պետությունների առաջատարների շարքերում չէ, բայց 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով մենք, մեղմ ասած, հետնապահ չենք, ինչը մտահոգիչ է։

Այսպես, 1 միլիոնի հաշվով մեզ մոտ վարակված է 126 մարդ։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան ամեն օր վարակվածների կտրուկ աճ արձանագրող հարևան Թուրքիայի թիվը՝ 68։

Մեր հարևաններից միայն համաշխարհային կորոնավիրուսային «մայրաքաղաքներից» համարվող Իրանն է մեկ միլիոնին ընկնող վարակվածների թվով մեզանից բարձր ցուցանիշ ունեցող պետությունը (385):

Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով մենք ավելի առաջ ենք վարակի աղբյուր Չինաստանից։ Այնտեղ այդ թիվը 57 է։

Ուշագրավ ևս մեկ փաստ։ 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով մենք հավասարվել ենք Կանադային, որը վարակվածների ընդհանուր ցուցանիշով աշխարհում 15–րդ տեղում է։

. . .

Մտահոգություններ

Մեր վիճակագրությունը շատ վատը չէ, բայց մտահոգիչ է։ Այն կարող է ունենալ է՛լ ավելի վատանալու միտում, եթե չհավաքվենք, կոլեկտիվ ջանքեր չգործադրենք, չլրջանանք և ավելի հստակ գործողությունների չգնանք։

Մենք կորցրել ենք կազմակերպված ու նախապես մշակված քայլերով խնդիրը լոկալիզացնելու և վարակի տարածումը վերահսկելի դարձնելու փուլը։ Ուշացանք և «գոլ» կերանք. ունենք նաև մահվան ելքով պատմություն։

Հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի խոշոր հաշվով ու զրոյով չպարտվենք «կորոնային»։

Ռիսկերը դեռ հնարավոր է կառավարել։ Բայց դատելով ամենից՝ դրա կա՛մ գիտակցումը չկա, կա՛մ կարողությունը։ Միգուցե երկուսը միասին։

Մտահոգիչ է այն, որ վարակի տարածման երկու հիմնական օջախները «ձագեր» են հանել ու քաոտիկ ձևով ճյուղավորվել։ Դժվարացել է դրանց հետևից գնալը։

Մտահոգիչ է այն, որ մեր քաղաքացիներից շատերի մոտ չկա այն գիտակցումը, որ սա շատ լուրջ խնդիր է և պետք է պատասխանատու լինել ոչ միայն սեփական, այլ նաև դիմացինի կյանքի ու առողջության համար։

Մտահոգիչ է այն, որ պետական կառավարման համակարգում դեռևս շոուների ու տեսարաններ ապահովելու տրամադրությունները գերակայում են կոնկրետ գործով զբաղվելու պատասխանատվության զգացումին։

Եթե այդքան շատ ժամանակ կա «հեռախոսային հանրահավաքների» համար, ապա ե՞րբ են հասցնում գործ անել։
Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է պետական կառավարման համակարգում մարդն այժմ քիթ սրբելու ժամանակ ունենալ։ Առավելևս ղեկավարի մակարդակով։

Եթե անկեղծորեն խնդիր կա հետաքրքրվել, թե պատահական քաղաքացին իրեն ինչպես է զգում ինքնամեկուսացման պայմաններում, ապա դա կարելի է անել առանց տեսախցիկի։ Կրկնեմ, եթե խնդիր է դրված քաղաքացու որպիսությունը պարզել, այլ ոչ թե քաղաքացու հաշվին «փիառվել», ապա շոուի կարիք չկա։ Երկրի ղեկավարը չպետք է ժամկետանց հաղորդումների («ալո, բարև ձեզ, Տիգրան Կարապետիչն է, ասեք տեսնեմ, ինչ կա չկա») ոճով շփվի տանը մնացածների հետ։

Ինչևէ։

Մտահոգիչ է այն, որ կառավարությունը կոնկրետ պատկերացում չունի և առարկայական ռազմավարություն չի ներկայացնում, թե ինչպես պետք է գործի։

Պարետատունն ընթացիկ հարցերով է զբաղված, ինչը հասկանալի է, բայց պետք է նաև ռազմավարությունը պարզ դառնա։ Իսկ ռազմավարության առումով հեծանիվ հորինել արդեն պետք չէ։ Ասիական երկրները այն հորինել են։ Բայց մերոնք այն չեն կիրառում։ Համենայնդեպս չեն երևում կոնկրետ քայլերը։

. . .

Առաջարկներ

Կանխարգելիչ քայլերի միջոցով չարիքի դեմն առնելու և ռիսկերը կառավարելու փուլը մենք «փառահեղորեն» տապալել ենք։ Ասողներին լսողներ չեղան։

Վարակվածների քանակով երկրաչափական պրոգրեսիայի տակ չընկնելու համար մենք հիմա պետք է արդեն կոշտ ու առավել համակարգված միջոցառումների գնանք, և համապետական ծրագիր իրականացնենք։ Իսկ դա նշանակում է՝

1.Համապատասխան կառույցների միջոցով բացահայտել վարակվածների հնարավոր շրջանակներին, անգամ կասկածյալներին։ Պետք է բացել ամբողջ շղթան ու դրա ճյուղերը։

2.Բացահայտվածներից բոլորին անխտիր թեստավորում է պետք։ Հարավային Կորեայի փորձը ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով պետք է թեստավորել առնվազն 5.200 մարդու։ Ըստ այդմ՝ մեզ առնվազն 15.000 թեստ է պետք։

Ավելի լավ է փող ծախսել թեստի վրա, քան հետո մտածել, թե ում ենք միացնում շնչառական սարքին, իսկ ում՝ ոչ։ Այսինքն՝ Իտալիայի կամ Իսպանիայի օրը չընկնելու համար մենք պետք է Հարավային Կորեայի փորձը վերցնենք (չինական փորձի կիրառման համար մենք ուշացել ենք և իսկական ազգային ողբերգություն կլինի, եթե հետագայում ստիպված լինենք ամբողջ երկիրը վերածել Ուհանի՝ իտալական Բերգամոյի դրամատիկ սյուժեով)։

3.Փորձը ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով պետք է կարանտինի ուղարկել 3.000–ից մինչև 5.000 մարդ։ Հայաստանի մահճակալային հնարավորությունները դեռ ունակ են բավարարելու այդ թվերը։

Եթե չենք ուզում վաղը փողոցում ունենալ հոսպիտալներ, ինչպես որ, օրինակ, մինչև վերջերս բարեկեցության էտալոններից համարվող Հոլանդիան, որտեղ 546 մահ է արձանագրվել, ապա այսօր պետք է կարանտինի մեջ մտցնենք մեծ քանակով մարդկանց։ Ինքնամեկուսացումը կգա լրացնելու վարակի տարածումը կանխելու միջոցառմանը։

4.Տնտեսական կյանքի մասով։

Կառավարությունը պետք է խուսափի հապճեպ, չհաշվարկված, հախուռն ու ամենակարևորը՝ պոպուլիստական քայլերից։ Մենք դեռ չգիտենք, թե այս ամենի վերջը երբ է լինելու և պետք է ռեսուրսները մեկ ամսվա հաշվարկով քամուն չտալ։ Հատկապես որ դրանց բաշխման մեխանիզմը, սկզբունքները և պրոֆեսիոնալ հաշվարկը վիճելի են։

Հարկավոր է թիրախային խմբերին բացահայտել ու նրանց օժանդակել։

Պետք է բանկ–քաղաքացի համակեցության տարբերակ գտնել՝ վարկային պարտավորությունների ողջամիտ ժամկետով հետաձգման ու տոկոսադրույքների տրամաբանական փոփոխության հասնելու համաձայնության միջոցով։ Այստեղ պետությունը պետք է մոդելներ առաջարկի, ԿԲ–ն նորմատիվներ կիրառի, բայց շատ չխեղդի բանկերին. պետք է չմոռանալ նաև ավանդատուների շահերի ու ֆինանսական համակարգի կայունության մասին։

Հարկավոր է կանգնեցնել բյուջետային մսխումների նախկինում ձևավորված պրակտիկան (պարգևավճարներ, պաշտոնյաներին հատկացումներ, պետական անհեթեթ գնումներ և այլն)։ Պետական ռեսուրսների գերխնայողությունը անվտանգության հարց է դառնում։

Կազմակերպել կամ խրախուսել թեստերի և այլ նյութերի (ստերիլ ձեռնոցներ, դիմակներ, ալկոգել և այլն) ներկրումը կամ տեղում արտադրությունը։

Կիրառել հարկային արձակուրդների մեխանիզմը, բայց խիստ հասցեական (օրինակ՝ տուրիզմի ոլորտ, հանրային սննդի օբյեկտներ և այլն)։
5.Հանրային ու քաղաքական մթնոլորտ։

Շատ կարևոր է թշնամանքի ու ատելության քարոզի դադարեցումը։

Ստեղծված իրավիճակում կուլակաթափության կոչեր հնչեցնելը, դասակարգային պայքար հրահրելն ու քաղաքական հետապնդումները չդադարեցնելը ոչ պակաս վտանգավոր են, քան կորոնավիրուսի տարածումը։

Իշխանությունը պետք է ժեստ անի և ժամանակավոր կալանքի տակ գտնվողների խափանման միջոցը փոխի, այլ ոչ թե դատավորներին «հիվանդացնի» ու դատական նիստեր հետաձգի։

Չի՛ կարելի հանրային համախմբում քարոզել ու զուգահեռաբար անձնական վրեժխնդրության տիրույթում պահել, այսպես կոչված, «Մարտի 1»–ի գործով անցնողներին և ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ բան չփոխվի։

Աշխարհն անցնում է հանդուրժողականության և կրակի դադարեցման ռեժիմի, բոլոր թեժ կետերում գրեթե դադարեցրել են կրակոցները (ճակատագրի հեգնանքով Սիրիան դարձել է աշխարհի ամենաապահով կետերից մեկը անտեսանելի թշնամի կորոնավիրուսից պաշտպանվելու համար), բայց ահա Հայաստանում դեռ բաժանարար գծեր են անցկացվում, սևի ու սպիտակի բաժանման քաղաքականություն է շարունակվում։

Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք կորոնավիրուսային մարտահրավերը, բայց հարցը գինն է ու ժամանակը։ Հարկավոր է հանրային լայն համախմբում և բոլոր կարող ուժերի ջանքերի մեկտեղում։

Եթե իշխանությունները հապաղեն, ապա միևնույն է հանրային պահանջ է ձևավորվելու հակաճգնաժամային կառույցի ստեղծման համար։ Ու այդ ժամանակ թող ոմանք չզարմանան, թե ինչպես հայտնվեցին լուսանցքից էլ դուրս կարգավիճակում։

Մենք անվտանգության սուր խնդիրներ ունենք և դրանք ոչ մեկ չի չեղարկել։ Դրանց գումարվել են վարակն ու տնտեսական կոլապս ստանալու հեռանկարը։

Ուրեմն պետք է հավաքվենք, որ հաղթենք և՛ անտեսանելի, և՛ տեսանելի թշնամիներին»։