Խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես կառավարության գործունեության առաջնահերթություն նոր կորոնավիրուսի դեմ պայքարում
Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Կառավարության կողմից ներկայացված նախագծերով նախատեսվում են.
1️⃣ Վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 50.000 – 300.000 դրամի չափով /այս հարցին անդրադարձել էի նախորդիվ՝ նշելով, որ անկախ կառավարության որոշմամբ սահմանված արգելքից՝ օրենսդրության մեջ սահմանված չէ իրավական հետևանք՝ պատասխանատվություն, այսինքն՝ առկա է իրավական բաց, որը փորձ է արվում լրացնել/.
2️⃣ Վարչական պատասխանատվություն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 300.000 – 500.000 դրամի չափով.
3️⃣ Քրեական պատասխանատվություն՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում՝ սահմանելով պատիժ կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Վերոնշյալ կարգավորումներից առավել խնդրահարույց են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև ընդհանրապես առաջարկվող կարգավորումների համաչափության և որոշակիության խնդիրը։
Ըստ էության՝ վերջին օրերին ԶԼՄ-ների և քաղհասարակության կողմից այդքան բարձրաձայնված և դատապարտելի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման կառավարության որոշման անորոշ կարգավորումներին լուծում տալու և դրանք որոշակիացնելու փոխարեն, ինչն իրավական տեսանկյունից հնարավոր էր օպերատիվ կերպով կազմակերպել, ընտրվում է սահմանափակումների ընդլայնման ճանապարհը՝ օրենսդրության պահանջների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումների ուղեկցմամբ:
Ֆիզիկական անձանց և զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումը խնդրահարույց է իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից։
Պարզ չէ, օրինակ, թե ինչ չափանիշների հիման վրա է ոստիկանությունը՝ որպես նշված պատասխանատությունը կիրառող մարմին, որոշելու, թե ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ ԶԼՄ-ի կողմից տարածվող տեղեկատվությունն արդյոք հանդիսանում է խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող, թե ոչ։ Այս հարցում հստակության բացակությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելու է իրավանորմի ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման՝ հարվածի տակ դնելով ժողովրդավար և իրավական պետության բարձրագույն արժեքներից ևս մեկը՝ մարդու հիմնարար իրավունքներից խոսքի ազատությունը:
Այսինքն՝ կամայական սկզբունքով հնարավոր է, որ որոշ ԶԼՄ-ներ կամ ֆիզիկական անձինք ենթարկվեն պատասխանատվության, իսկ որոշները՝ նույնանման արարքի համար՝ ոչ։
Ինչ վերաբերում է համաչափություն սկզբունքին, Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը:
Ուստի՝ պարզ չէ, թե ֆիզիկական անձի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն ինչքանով է անհրաժեշտ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման համար, առավել ևս, որ առկա են մի շարք առավել հրատապ լուծում պահանջող հարցեր։
Հետևաբար՝ առանց անհրաժեշտության հստակ հիմնավորման՝ ցանկացած սահմանափակում հակասահմանադրական է և չի կարող կիրառվել ոստիկանության կողմից։
Լրացուցիչ կանդրադառնամ նաեւ ներկայացված նախագծերի այլ թերություններին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը