Պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է
Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը՝ միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ի՞նչ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող պարգեւատրումը.
Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը՝ միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։
Ինչպես նկատեցիք պարգեւատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետևյալ պայմաններից մեկը.
բարձր գնահատական
հատուկ առաջադրանքների կատարում
որակյալ աշխատանք
Արդյո՞ք մեր պատգամավորների մշտական աշխատանքն արժանի է բարձր գնահատականի։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։
Արդյո՞ք մեր պատգամավորիները մշտապես կատարում են հատուկ առաջադրանքներ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։
Արդյո՞ք մեր պատգամավորները մշտապես աշխատում են որակյալ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։
Հետեւություն. պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է։
Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կխոսեմ այս պարգևատրումների անօրինականության մասին։ Կխոսեմ նաև, թե ում հաշվին են բավականին բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները ստանում մի առավել բարձր պարգևատրումներ։
Ազնիվ եղեք, պարզապես օրենքի փոփոխություն արեք և ձեր աշխատավարձները երեք անգամ ավելացրեք։
Հ.Գ. ես միշտ պնդել եմ, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է ստանան բարձր վարձատրություն։ Բայց չափ ու սահման ունեցեք։ Գոնե որևէ արժեք ստեղծեք, հետո մտածեք ձեր հարստանալու մասին։
Մեզ իրական հեղափոխություն է պետք...»:


















































Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի. Արսեն Բաբայան
Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվում արդյո՞ք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը
Թուրք-ադրբեջանական ձեռագիրն է, թաքնվել կանանց ու երեխաների ետևում
Մյուս ուժային կառույցները եւս չեն մնալու այս դավաճանական իշխանության հետ
Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...