Հ1-ի բովանդակային կառավարումը հանձնել նախարարությանը. Սերոբ Խաչատրյանի առաջարկը՝ ԿԳՄՍ նախարարին
Շատ լավ է, որ հախուռն հեռավար դասեր են արվում, բայց կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, հանդես է եկել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված առաջարկով՝ նշելով.
«Եթե դա չարվի, խնդիր է առաջանալու դասերը լրացնելու հետ կապված, որը ստեղծելու է խնդիրներ քննությունների, բանակի հետ կապված։ Այդ ամենից խուսափելու համար առաջարկում եմ հետեւյալը։
Հ1-ի բովանդակային կառավարումը հանձնել Կրթության նախարարությանը։ Ուսպլանի պահանջներով ստեղծել եւ հրապարակել մեկ համազգային դասացուցակ՝ ըստ դասարանների։
Այս փուլում կարելի է որոշ առարկաներ չներառել դասացուցակում. Ֆիզկուլտուրա, երգ, տեխնոլոգիա եւ այլն։ Հ1-ի յուրաքանչյուր ժամը հատկացնել մեկ դասարանի դասերի։ Օրինակ՝ ժամը 10.00-11-ը անել առաջին դասարանի դասերը, 11-12-ը՝ 2-րդ դասարանի եւ այդպես շարունակ։
Հրավիրել լավագույն մասնագետներին, որոնք իրենց դասարանին հատկացված ժամի ընթացքում կարճ ներկայացնեն օրվա 4-6 դասերը։ Կարճ կներկայացնեն դասի նյութը եւ կտան տնային աշխատանքներ։
Քանի որ ծնողների մեծ մասը տանն են, ապա նրանք պետք է հետեւեն ու օգնեն, որ երեխաները կատարեն առաջադրանքները։ Դպրոցների ուսուցիչները կարող են ստեղծել խմբեր տարբեր հարթակներում եւ իրենց հերթին օգնեն աշակերտներին։ Ինտերնետ, համակարգիչ, սմարթֆոն չունեցող աշակերտների հետ կարելի է հեռախոսով օգնել։
Հասկանում եմ, որ Հ1-ի համար դժվար կլինի օրական 12 ժամ ուղիղ եթեր կազմակերպելը, բայց, հանուն երեխաների կրթության իրավունքի, կարծում եմ հնարավոր է»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը