Այս տարածաշրջանն ի վիճակի չէ նոր խնդիրներ տանել. Թուրքիայի վարչապետը Քաթարի ճգնաժամի մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին, նշել է, որ Թուրքիան՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, կրկին կոչ է անում կողմերին փոխհամաձայնության գնալ և պատրաստ է աջակցել սպասվող բանակցություններին: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Հույս ունենք, որ առկա խնդիրները կլուծվեն՝ առանց նոր խնդիրների առաջացման: Այս տարածաշրջանն ի վիճակի չէ նոր խնդիրներ տանել», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Նախօրեին երեկոյան Թուրքիայի խորհրդարանն արտահերթ հաստատել է օրինագիծը, որը թույլ կտա Քաթարի թուրքական ռազմաբազայում թուրքական զորք տեղակայել: Օրինագիծն ընդունվել է 240 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Դրանք են Մավրիտանիան, Եմենը, Լիբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Մավրիկիոսը, Մալդիվները և Կոմորյան կղզիները:
Քաթարին մեղադրում են ահաբեկիչներին ֆինանսավորելու համար, մինչդեռ Դոհան հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են