Թուրքիայի մեջլիսն ընդունել է Քաթար զորամիավորում ուղարկելու համաձայնագիրը
Թուրքիայի խորհրդարանը հունիսի 7–ի երեկոյան ընդունել է Քաթարի հետ դեռեւս 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ընդունված համաձայնագիրը ներառում է փոխադարձ այցեր զորամասեր, շտաբեր ու այլ զինվորական ստորաբաժանումներ, փորձի փոխանակում ներքին ու արտաքին անվտանգության ապահովման ոլորտներում եւ համագործակցություն ռազմական կրթության ոլորտում։
Այս լուրից հետո Թուրքիայի ֆոնդային բորսայում թուրքական լիրան սկսել է արժեզրկվել։
Նշենք, որ փորձագետները Քաթարի հետ տարիներ առաջ ստորագրված համաձայնագիրը այս պահին վավերացնելը կապում են արաբական 7 երկրների կողմից Քաթարի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք շարունակելու են Քաթարի հետ զարգացնել հարաբերությունները։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են