Մոգերինին դատապարտել է Թեհրանի ահաբեկչությունը
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է այսօր Թեհրանում տեղի ունեցած ահբեկչությունը:
IRNA լրատվական կայքի հաղորդման համաձայն, արտաքին գործերի տեղակատվական և համընդհանուր դիվանագիտական կենտրոնից հայտնում են, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ Ֆեդրիկա Մոգերինին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային զրույցի ժամանակ դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաեւ ցավակցել և աջակցություն է հայտնել ԻԻՀ-ին:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդրիկա Մոգերինին իր ուղերձում դատապարտել է Թեհրանի այսօրվա ահաբեկչությունը: Նա այս ուղերձում ընդգծել է. «Մենք դատապարտում ենք Թեհրանի այսօրվա ահաբեկչությունը: Մենք պետք է հետևենք վերոնշյալ դեպքի հետաքննությանը»:
Մոգերինին ավելացրել է. «Այսօր եւս այնպիսի դառը օր է, ինչպես այն օրերին, երբ աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչություն է տեղի ունենում:
Մենք այս դեպքի առիթով ցավակցում ենք Իրանի ժողովրդին»:
Մոգերինին այս ուղերձում ընդգծել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի հետ կապի մեջ է գտնվում:
Հիշեցնենք, որ այսօրվա ահաբեկչության հետևանքով 12 մարդ է մահացել, իսկ 42-ը՝ վիրավորվել:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են