Կանադացի գիտնականները պատմել են, թե ինչպես են աչքերի շարժումները օգնում վերականգնել հիշողությունները
Փորձելով վերականգնել հիշողությունները՝ ուղեղը տեսողական համակարգին աչքերի հատուկ շարժման հրահանգ է ուղարկում, որն օգնում է հիշողությունը վերականգնելու գործընթացին։ Այն մասին, թե ինչպես են աչքերի շարժումները կապված հիշողության հետ, պատմել են կանադացի հետազոտողները, հայտնում է Planet- today-ը՝ հղում կատարելով PNAS-ին։
Երբ մարդիկ փորձում են ինչ-որ բան հիշել, ապա հաճախ հայացքը տանում են այն կողմ, ուր նրանք նայել են հիշողությունների ձեւավորման պահին։ «Երբ մենք տեսնում ենք օբյեկտը, որն արդեն տեսել ենք նախկինում, ապա աչքերը տանում ենք այն կողմ, որտեղ այդ օբյեկտն առաջին անգամ ենք տեսել։ Ուղեղը վերլուծում է տեսանելի պատկերը եւ համեմատում այն հիշողությունից պատկերի հետ, ինչի շնորհիվ մենք հիշում ենք, թե ինչ օբյեկտ է դա, եւ որտեղ ենք մենք այն տեսել»,- բացատրում է Բեյքրեստի հետազոտական հիվանդանոցի աշխատակից Բրեդլի Բուխսբաումը։
Գիտնականներին հայացքի ուղղության եւ հիշողությունների միջեւ կապը հաջողվել է հաստատել փերձաքննության միջոցով։ Հետազոտողները մարդկանց ցույց են տվել պատկերներ, որոնք նրանք նախկինում կարող էին տեսած լինել, եւ հատուկ սարքի միջոցով հետեւել են նրանց հայացքի ուղղությանը։ Ենթադրվում է, որ բացահայտումը կօգնի գիտնականներին ստեղծել նոր արդյունավետ տեխնոլոգիաներ՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ախտորոշման համար, որոնց ժամանակ վնասվում են հիշողության գլխուղեղային կենտրոնները։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո