Էրդողան․ Անկարան կշարունակի Քաթարի հետ հարաբերություններ զարգացնել
Անկարան կշարունակի Քաթարի հետ հարաբերություններ զարգացնել, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Անկարան ճիշտ չի համարում Քաթարի դեմ պատժամիջոցների ներդրման որոշումը։ Նրա խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում համերաշխության ու փոխգործակցության անհրաժեշտությունը, այդ իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ։ Էրդողանն աջակցել է ստեղծված իրավիճակում Քաթարի դիրքորոշումը, հավելելով, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի երկխոսության ճանապարհով։
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը ու ՄԱԷ-ն հայտնել էին, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ու Մերձավոր արեւելքում իրավիճակը կայունացնելու մեջ։ Լիբիայի, Եմենի, նաեւ Մալդիվների ու Մավրիկիի իշխանությունները հետագայում նույնպես հայտնել են Քաթարի հետ հարաբերությունների խզման մասին։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են