Քաղաքացիների 90 %-ը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Եթե այս իշխանությունը լեգիտիմ է, ապա այս երկու տարվա ընթացքում իրենց համակիրների բանակը ոչ թե պետք է պակասեր, այլ՝ ավելանար։ Այս հանրաքվե ասվածը պետք է առանց մեծ դժվարության, բայց ինչպես տեսնում ենք՝ իշխող ուժերն այս առումով լուրջ վտանգներ են զգում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» կողմի քարոզարշավի և իշխանության վարած քաղաքականության թեմային։
Մադաթյանի գնահատմամբ՝ իշխանության քայլերը որպես քարոզարշավ համարելը ճոխություն է: «Հետաքրքիրն այն է, որ ասում են՝ այս սահմանադրական փոփոխությունները ժողովրդի պահանջով է դրվել որպես օրակարգային հարց, բայց կարծես, թե վարչապետն այնքան խիստ է անհանգստացած, որ ինքն է սկսել բուկլետներ բաժանել, դա ինքն իրենով ապօրինի գործընթաց է»։
Ըստ հոգեբանի՝ նույնիսկ քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբ չձևավորելը խոսում է այն մասին, որ «Այո»-ի գաղափարը պարտության է մատնվելու։ «Ամեն դեպքում կարծում եմ, որ մարտ ամսվա վերջին իրավիճակն ավելի կսրվի, կլարվի, որովհետև Արցախում ևս ընտրություններ կան»։
Մադաթյանը նշեց, որ իշխանությաններն արդեն վտանգ են զգում և հասել են այն մակարդակին, որ վարչապետը մետրոյում բուկլետներ է բաժանում: «Ես սրան դեմոկրատիա չէի անվանի, հատկապես այն դեպքում, երբ այս քայլերը համեմվում են կամրջից նետվողին փրկելու կամ այլ շոուներով, սա արդեն դարձել է շինծու օրակարգ»։
Մադաթյանի ներկայացմամբ՝ իշխող ուժի առաջին նպատակներից մեկը քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբի ստեղծվելն էր, որպեսզի պայքարն իմաստ ունենա, ըստ հոգեբանի, այսօր իշխանությունը չգիտի, թե ում դեմ և ինչի համար է պայքարում։
«Քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու, և իշխանությունը, բոլոր գործերը թողած, ահռելի գումարներ է ծախսում, որ հանրաքվեն տեղի ունենա։ Շեշտը դրված է հներին մերժելու վրա, բայց հները ոչինչ չեն ասում այս մասին, հներն ուղղակի ասում են, որ սա պարզապես ապօրինի գործընթաց է»,-ասաց նա։
Մադաթյանը խոսեց նաև վարչապետի՝ մետրոյում անցկացրած քարոզարշավի և այնտեղ տեղի ունեցած միջադեպի մասին։ Նա ասաց, որ մետրոյում բուկլետը պատռող աղջիկը պարզապես իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնեց, և քաղաքացիներից շատերն այդ դիրքորոշումը կհայտնեին։
«Այն մարդիկ, որոնք վերցրել են բուկլետները, դեռ չի նշանակում, որ հետո չեն պատռել և դեն նետել։ Այսօր վախի մթնոլորտ կա, բայց այս աղջիկն առանց վախի իր դիրքորոշումն է հայտնել։ Եթե մեզ տային, գնալու էինք «Այո» քվեարկե՞ինք»,- ասաց նա և հավելեց, որ չի կարծում, որ այդ աղջիկն այնքան միամիտ էր, որ չէր գիտակցում, թե ինչ պարսավանքի էր արժանանալու:


















































«էդ ի՜նչ վտանգավոր հանցագործ էին բռնում». Մադաթյանը` «Վստրեչի Ապերի» տուն ներխուժելու մասին
Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է Քոչարյանի վրա. Միհրդատ Մադաթյանը
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...