Թուրքիայի ոստիկանությունը ուշադիր հետեւել ու դիտավորյալ չի կանխել Դինքի սպանությունը․ թուրք ոստիկան
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստին ներկաները լսել են վկաներին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանում վկայություն է տվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լեւենթ Յարմելը՝ նշելով, որ հենց սկզբից Դինքի սպանության հետաքննությունը խիստ թերի է ընթացել։
Նա նշել է, որ հետաքննության ժամանակ չի թույլատրվել օգտվել հետախուզության հատուկ LOG տվյալներից, որոնք ամեն ինչ կբացահայտեին։ «Ինձ ասացին, որ եթե LOG տվյալները ներկայացնենք, ոստիկանությունը բարդ կացության մեջ կհայտնվի, եւ պետք է լսենք Ստամբուլում ինչ կորոշեն։ Եթե թաքցնում են LOG-ի տվյալներն, ուրեմն այստեղ դիտավորություն կա։ Նման սպանությունն առանց վերեւների թույլտվության չէր կարող տեղի ունենալ մի վայրում, երբ ամբողջ հետախուզությունն այնտեղ էր»,-ասել է Լեւենթ Յարմելը՝ հավելելով, որ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված իր աշխատանքների համար դեռ 2011-ին սպառնալիքներ է ստացել։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են