Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում. Արմեն Սարգսյան
Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետեւ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որը ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, որ ստորագրել է սահմանադրական հանրաքվե նշանակելու հրամանագիրը:
ՀՀ նախագահը նշեց, որ հանրաքվեի անցկացմանը եւ իրեն այդ հրամանագիրը ստորագրելու համար քննադատողները նախեւառաջ պետք է խորապես կարդան ՀՀ Սահմանադրությունը. «Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետեւ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որը ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար։ Եվ եթե ես չստորագրեմ, միեւնույն է 3 օրից նշանակվելու է։ Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին, դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել եւ իրենց հետ հանդիպել»։
Արմեն Սարգսյանը հավելեց, որ ինքը հրավիրել է քննադատողների մի մեծ խմբի նախագահական, սակայն ոչ ոք չի եկել։
Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր, ըստ որի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարում են: ՍԴ 9 հոգանոց կազմից 7-ը ընտրվել են մինչեւ 2018-ի ապրիլը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ