Չի կարելի բժշկին վերաբերվել որպես գույք, չի կարելի միլիցայություն բերել, չի կարելի բժշկին ճնշումների ենթարկել. Գևորգ Գրիգորյան
Բժշկի հետ սպառնալիքով խոսել, առանց մասնագիտական քննարկման բժշկի ճակատագիրը որոշելն անթույլատրելի է։ «Փաստինֆո»-ի եթերում այս կարծիքն արտահայտեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի շուրջ առաջացած իրավիճակին։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փետրվարի 25-ից աշխատանքից ազատվել է ՁԻԱՀ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։ ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցներն անհամաձայնություն են հայտնել նախարարի այս, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կենտրոնը Նորք ինֆեկցիոնին միացնելու որոշումներին։ Կենտրոնի 86 աշխատակից աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։
Գևորգ Գրիգորյանը նկատեց՝ կենտրոնի աշխատակիցներին ասում են՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելուց ոչինչ չի փոխվում, ծառայություն չի կրճատվում. «Բժիշկը սարքավորու՞մ է, որ առանց իրեն լսելու մնա նույն տեղում, աշխատի։ Բժիշկն ունի էթիկական նորմեր։ Լուրջ հիմնարկի ղեկավարին փոխում են, բերում դնում են ՊԵԿ տեսուչ։ Հիմա էդ մարդիկ ո՞նց են սուբորդինացիա պահպանելու մի մարդու հետ, ով, մասնագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելով, գտնվում է նրանցից ավելի ցածր մակարդակի վրա և չի տիրապետում ոլորտին»,-նշեց Գևորգ Գրիգորյանը։
Վերջինս ողջունում է կենտրոնի աշխատակիցների որոշումը, քանի որ նրանք չեն ուզում կիսել այն պատասխանատվությունը, որն ի հայտ է գալու կենտրոնի հետագա աշխատանքի արդյունքում։
«Նախարարությունը հաշվի առնու՞մ է, որ այդ բժիշկները հիվանդներին թողնում են։ Բժշկին հունից չհանեք։ Այնպիսի հանրահավաք կկազմակերպեն բժիշկներով, որ անհետաձգելի հիվանդները կմնան դուրսը ու կգնան նախարարի մոտ։ Սա առաջին ծիծեռնակն է։ Չի կարելի բժշկին վերաբերվել որպես գույք, չի կարելի միլիցայություն բերել, չի կարելի բժշկին ճնշումների ենթարկել»,-ասաց Գևորգ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ պայքարելու է այնքան ժամանակ մինչև ունենանք լավ առողջապահական համակարգ, մինչև բժշկի կարծիքը լսելի լինի։
Դիտարկմանը, որ այդ դեպքում հիվանդներն ինչ պետք է անեն, սպասե՞ն, Գևորգ Գրիգորյանը նկատեց՝ նրանք պետք է կրեն իրենց ընտրության պատասխանատվությունը. «Ավելի լավ է այսօր հիվանդներին դնենք վատ վիճակի մեջ, քան վաղն այդ հիվանդներին գումարվի ևս 10 հազ. հիվանդ։ Այսօր ռիսկի ենք գնում, որպեսզի կանխենք ավելի մեծ ռիսկը»,-հավելեց Գևորգ Գրիգորյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ