Քաթարի հետ հարաբերությունների խզումը մուսուլմանների օգտին չէ
Աֆղանստանի նախագահի խոսնակն ասել է, որ Քաթարի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների խզումը մուսուլմանների օգտին չէ, եւ իսլամական երկրները միասնաբար կարող են կարեւոր դեր կատարել ահաբեկչության դեմ պայքարում:
Irna լրատվական կայքի հաղորդման համաձայն, Աֆղանստանի նախագահի խոսնակը՝ Ջավիդ Ֆեյզալը, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ այս խնդրի վերաբերյալ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հայտարարել է, որ մուսուլման երկրները միասնաբար կարող են օգնել Աֆղանսանում խաղաղության հաստատմանը: Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Էմիրությունները եւ Բահրեյնը, պահանջելով պաշտպանել Քաթարին ահաբեկչությունից, միջամտել են արաբական երկրների գործերին:
Քաթարի հետ հարաբերությունները խզելով սպառնացել են ծայրահեղականներին տալ ազգային անվտանգություն եւ ազգային ապաստարաններ: Քաթարը ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայի, էմիրությունների, Եգիպտոսի եւ Բահրեյնի իրենց հետ հարաբերությունները խզելու մասին որոշմանը, դա ուշադրության արժանի չհամարելով եւ հայտարարելով, որ այն պահանջները, որոնք այս որոշման պատճառն են հանդիսացել, ճիշտ չեն:
Իրանի Իսլամական հանրապետությունը եւս հայտարարել է, որ հարեւան երկրների միջեւ հարաբերություններում լարվածության ավելացումը չի կարող բխել տարածաշրջանի երկրներից եւ ժողովուրդներից որեւէ մեկի շահերից եւ սպառնում է բոլոր երկրների խաղաղությանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը Պարսից ծոցում ընթացող տարաձայնություններում խրված հարեւաններին հորդորել է հեռու մնալ զգացմունքայնությունից, դիմել սառը դատողությանը, պակասեցնել լարվածությունը եւ վերադառնալ խաղաղությանը:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են