Ադրբեջանի նախագահ Ալիեւը կհանդիպի Յունկերի հետ․ իրավապաշտպանները վրդովվել են
«Փետրվարի 6-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որպեսզի քննարկի գործընկերության մասին նոր համաձայնագիրը։ Դա առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքը, որոնք քննադատում են Բաքվին մարդու իրավունքների խախտման համար»,- հայտնել է Politico–ն։
Նամակում, որին ծանոթացել է Politico–ն, 76 ՀԿ-ներ Երահանձնաժողովին կոչ են արել «օգտագործել բարձրագույն մակարդակի վրա ծրագրված այդ այցը, որպեսզի նախագահ Ալիեւից պահանջեն հանձնառություն իրավապաշտպանության ոլորտում որոշակի, երկարաժամկետ բարեփոխումների վերաբերյալ»։
Ավելի վաղ, այս շաբաթ ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել էին Ալիեւի հետ, որպեսզի քննարկեն ԵՄ հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը Եվրոպական ծառայության արտաքին գործերով տնօրեն Թոմաս Մեյր Հարթինգի հայտարարության մեջ որակվում էր «ԵՄ կարեւոր գործընկեր»։
«Ադրբեջանի հետ հարաբերությունները կարեւոր տեղ են զբաղեցնում Ռուսաստանից իր գազային կախումը նվազեցնելու ԵՄ փորձերում։ Ակնկալվում է, որ մինչեւ 2019 թ․ մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ պետք է Ադրբեջանից ԵՄ մատակարարվի Հարավային գազային միջանցքով, որը անցնում է Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի ու Իտալիայի տարածքով»,- ասվում է հոդվածում։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են