Թուրքիայում 16 սպա և 19 ենթասպա է ձերբակալվել
Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած կադրային զտումներն ու զանգվածային ձերբակալությունները շարունակվում են:
Ինչպես հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, թուրքական ԶՈւ-ի 35 անդամ այսօր ևս համալրել է գործազուրկների շարքը և ձերբակալվել: 16 սպա և 19 ենթասպա մեղադրվում է 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապ ունենալու և հեղաշրջման փորձին մասնակցելու համար:
Թուրքական ԶՈւ-ի անդամների դեմ ոստիկանության հատուկջոկատայինները խուզարկողական միաժամանակյա գործողություններ են իրականացրել երկրի 20 նահանգում:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են