Պետք է հստակ հասկանան, որ Քոչարյանի դեմ գործընթացը իրավական չէ, էլ ի՞նչ ասեմ, ասեմ՝ բոյդ թաղեմ, աչքդ հանե՞մ․ Լարիսա Ալավերդյան
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Մարտի մեկի դատավարությունը ճիշտ հունով չի ընթանում։ Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում․
«Բախումը չի լինում մի կողմով, այն միշտ 2 կողմ ունի։ բոլորը պետք է կանգնեն դատարանի առջև, որ մենք կարողանանք իմանալ։ Մարտի մեկի դատավարություններ արդեն եղել են, և դրանք եղել են շատ կոնկրետ գործերով»։
Ալավերդյանի խոսքով՝ իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ Քոչարյանի դեմ գործընթացը իրավական չէ․
«Երբ ես ասում եմ, որ ամբողջովին իրավական չէ, իրավաբանական չէ, դա գրեթե կռիվ է, դա պետք է հասկացվի։ Բուքիքիոն որ նամակ է գրում․ ասում են՝ ինքը մեր օգտին է, որովհետև չի հայհոյում։ Լեզու կա, որը պետք է ընկալելի լինի։ Դա խարան է այս երկրի և իշխանությունների ճակատին, էլ ի՞նչ ասեմ, ասեմ՝ բոյդ թաղեմ, աչքդ հանե՞մ»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ