Գիտնականները պարզել են, որ կատուները կառավարում են իրենց տերերին
Շատ քիչ մարդիկ ձեզ կասեն, որ կատուներին չեն սիրում եւ իսկապես անտարբեր կնայեն այդ քնքուշ կենդանիներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց կատուներն են ամենատարածված տնային կենդանիները ամբողջ աշխարհում, որոնք համարվում են ընտանիքի իսկական անդամներ, գրում է Planet- today-ը։
Պալո Ալտո քաղաքում ԱՄՆ-ի համալսարաններից մեկի գիտաշխատողները բավական հետաքրքիր փորձ են կատարել, որի արդյունքում բացահայտել են, որ Toxoplasma gondii անվանումով մեզ ծանոթ մակաբույծներն ապրում են կատուների օրգանիզմում։ Նրանք անսահմանափակ հնարավորություններ ունեն, կապվածության զարգացում են առաջացնում իրենց կրողների մոտ։ Աշխատանքի հեղինակների խոսքերով՝ Toxoplasma gondii-ն բազմանում է միայն կատուների օրգանիզմում, այդ պատճառով խորոմանկ մակաբույծն ունակ է դիտավորյալ եւ շատ հմտորեն կառավարել զոհին։
Վաղուց հայտնի փաստ է, որ կատուները հաղորդակցվում են ձայնային ալիքների միջոցով։ Այս տնային կենդանիները ստույգ գիտեն ինչպես ստանալ իրենց տերերից այն ամենն, ինչ իրենք ուզում են։ Դրա համար յուրաքանչյուր տիրոջ հանդեպ կատուներն իրենց մոտեցումն ունեն՝ նրանք օգտագործում են տարբեր ձայներ եւ շարժումներ։ Ցանկացած կատու առաջնակարգ հոգեբան է։ Այլ խոսքերով ասած՝ ցանկացած կատու ստույգ գիտի, թե ինչպես մոտենա եւ «մյաու» ասի իր տիրոջը, որպեսզի նա անմիջապես հալվի եւ տա կամ անի այն ամենը, ինչ կատվին անհրաժեշտ է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում