Պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այս խայտառակ կծիկը. Վիկտոր Սողոմոնյան
Խնդիրը միայն իր ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը այն բանի մեջ է, որ մենք պետք է իմ խորին համոզմամբ միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այս խայտառակ կծիկը, որն առկա է Մարտի 1-ի գործի վերաբերյալ: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Հավատացեք հարցը միայն այն չէ, որ այսօր նախագահը ապօրինի կլալանավորված է եւ քաղբանտարկյալ է հանդիսանում, դա իհարկե, ողբերգական էջ է մեր պատմության մեջ, հաշվի առնելով նախագահի կենսագրությունը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ով լինելը ժողովրդի պատմության մեջ, իհարկե, դա ողբերգություն է, բայց հավատացեք խնդիրը միայն իր ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրը այն բանի մեջ է, որ մենք պետք է իմ խորին համոզմամբ միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այս խայտառակ կծիկը, որն առկա է Մարտի 1-ի գործի վերաբերյալ: Առանց այս կեղծիքների հաղթահարման վստահ եմ, մենք չենք կարողանալու հաջողությամբ շարժվել առաջ, մենք ոչ միայն չենք կարողանալու ասել, որ Հայաստանում իրավակարգ կա եւ Հայաստանում հարգվում են փաստերը, այլ ոչ թե բամբասանքները, մենք չենք կարողանա նաեւ հաջող պետություն կառուցել»,- նշեց նա:
Նրա խոսքով` ասում են, որ պետությունը իրավունք չուներ պաշտպաներ Սահմանադրական կարգը, ըստ էության ասվում էր, որ ամբոխը ինչ ուզում էր այդ օրը պետք է աներ եւ նրանց որեւէ դիմադրություն չպետք է ցույց տային:
«Էսպիսի փիլիսոփայությամբ մենք երբեք զարգացող պետություն չենք կառուցի, մենք գերի կմնանք բազմաթիվ կեղծիքների, որոնց մասին այսօր գործընկերներս ասացին: Հուսով եմ, որ հանրությունը այս տխուր տարելիցից առաջ եւս մեկ անգամ կփորձի ինքնուրույն հսականալ,թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ինե ւ ով է դրա համար մեղավոր»,- հավելեց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ