Հայաստանը բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների միայն 12 տոկոսը
Ռուսաստանցիների միայն 12 տոկոսն է Հայաստանը համարում բարեկամական երկիր: Այս մասին է վկայում ռուսաստանյան «Левада-центр»-ի անցկացրած ուսումնասիրությունները:
Պարզվում է ռուսաստանցիների 46 տոկոսը որպես բարեկամ տեսնում է Բելառուսին: Չինաստանին բարեկամ են համարում ռուսաստանցիների 39, իսկ Ղազախստանին՝ 34 տոկոսը:
Հայաստանը զիջում է անգամ Սիրիային եւ Հնդկաստանին: Ի դեպ, ռուսաստանցիների 9 տոկոսը Ադրբեջանին համարում են բարեկամ պետություն:
Ըստ ռուսաստանցիների, ավելի ճիշտ նրանց 69 տոկոսի, Ռուսաստանի թիվ մեկ թշնամին Միացյալ Նահանգներն է: Իսկ ահա 50 տոկոսը թշնամի է համարում Ուկրաինային: Հարցման համաձայն, ՌԴ քաղաքացիների 24 տոկոսը թշնամի է համարում նաեւ Գերմանիային:
Ռուսաստանցիների կարծիքով իրենց նկատմամբ թշնամաբար են տրամադրված նաեւ Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը եւ Ֆրանսիան:
Ի դեպ, ռուսաստանցիների 21 տոկոսը կարծում է, որ վերջին ժամանակահատվածում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները շարժվում են դրական ուղղությամբ, իսկ 17 տոկոսը հակառակ կարծիքին են:
Top-News.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են