30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Մեկ շաբաթ առաջ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ կանխատեսել էի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով տնետուն է ընկնելու, բայց իրականում «Այո»-ի քարոզչությամբ է զբաղվելու։ Առաջին փորձերը կատարվեցին «գիրք նվիրելու» օրվա շրջանակներում... »:
Իսկ հիմա, երբ երեկ ձախողվեց ՍԴ դատավորների «Կաշառք՝ հրաժարականի դիմաց» օպերացիան, ՀՀ վարչապետը որոշեց կրկին տնետուն ընկնելու PR քայլը վերսկսել... Այս քայլի պրիմիտիվությունը նրանում է, որ պարոն վարչապետի և «այո»-ի գովազդով զբաղվողներն այնպես են ներկայացնում, որ Փաշինյանը ում տուն գնում է՝ բոլորը նրա կողմնակիցներ ու երկրպագուներ են... Դեռ մեկը չեղավ, որ Փաշինյանին սուր հարցեր ուղղի և բացահայտի վերջինիս չիրականացրած խոստումները, որոնք կյանքի կոչելու համար երկար ժամանակ պետք չէր... Որևէ մեկը դեռ չի քննադատել վարչապետին իր հետ հանդիպման ժամանակ, ինչն ուղղակի ծիծաղելի է...Փաշինյանը փորձում է համոզել բոլորին, որ իր բարձրաձայնած «ժողովուրդը» իր հետ է...
Կամ որևէ բանիմաց մեկը պատկերացնում է, որ 30-ից ավելի թիկնապահներով, 12 մեքենայով շրջող, դիպուկահարներով շրջապատված Նիկոլ Փաշինյանը, որին մոտենալ հնարավոր չէ, կարող է, հենց այնպես՝ առանց երաշխիքների, գնալ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի տուն...
Ո՞ւմ են իշխանությունները միամիտի տեղը դրել։
Համոզված եմ, այն ընտանիքները ուր այցելում է պարոն վարչապետն ԱԱԾ-ի կողմից ստուգված են իրենց "լոյալության" պահով, իսկ վարչապետի թիկնազորն էլ Փաշինյանի "միամիտ" այցից առաջ համապատասխան գործողություններ իրականացրած կլինի և՛ համապատասխան բնակարանում, և՛ տարածքում...Հետաքրքիր է, Գյումրի այցելելիս պարոն Փաշինյանը կարո՞ղ է "միամտաբար" մեր տուն էլ գա...Համապատասխան կառույցները շատ վաղուց են ինձ գաղտնալսում և հետևում...Մեծ աշխատանք չի պահանջվի իմ ով լինելը բացահայտելու համար...Բավական հարցեր ունեմ իրեն տալու...
Հ.Գ. Վարչապետի PR-ով զբաղվողները շատ պրիմիտիվ են ու նրանց մոտ այնպիսի տպավորություն է, որ միայն գործ ունեն անկիրթ և "պողոսացված" մասսայի հետ..."Հեծանիվով գործի գնալը", "Փաշինյանները կուկուռուզ են ուտում Դիլիջանի ոլորաններում", "Փաշինյանների փախուստը կառավարական ամառանոցից", "Անհայտ երեխայի պաչիկը վարչապետի հետ կառավարության շենքի մոտ ", "Քծնագրիչը" և այլ օպերացիաները դրա վառ օրինակներն են...


















































Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի
Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան
Փաշինյանի ընտրովի կոռեկտությունը. էջմիածնեցի կին vs արտադրամասի տեր
Կորոնավիրուսն այն «շունն» էր, որ ստիպեց Փաշինյանին մեկուսանալ Սևանում
«Անկապ քարոզարշավի արդյունքները. բուկլետներն աղբարկղում են…». Գագիկ Համբարյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...