Թուրքիայում ձերբակալել են Նախարարների կաբինետի խորհրդականի
Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին կայացած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է Նախարարների կաբինետի խորհրդական Բիրոլ Էրդեմը, որը նախկինում եղել է Արդարադատության նախարարության խորհրդականը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ձերբակալվել է նաև նրա կինը։
Նշվում է, որ նրանք սերտ կապեր են ունեցել Գյուլենի շարժման հետ, մասնավորապես Էրդեմը պարբերաբար Գյուլենի աջակիցներին կարևոր տեղեկություններ է փոխանցել։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են