Իրանի առողջապահության փոխնախարարն ու պատգամավորը վարակվել են կորոնավիրուսով
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Նման հայտարարություն է այսօր արել պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ հայտնել, որ իմ մոտ կորոնավիրուս է: Երեկվանից ջերմություն ունեմ, նախնական անալիզը դրական արդյունք է տվել: Երեկվանից ես ինքնս ինձ մեկուսացրել եմ»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը կհաղթահարի վիրուսը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: «Վիճակս վատ չէ, միայն ջերմութոյւն ունեմ»,- հավելել է նա:
Բացի այդ, կորոնավիրուսով վարակման մասին հայտնել է պատգամավոր Մահմուդ Սադեկին: «Ինձ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին ես հայտնում եմ այն ժամանակ, երբ որեւէ հույս չունեմ, որ կկարողանամ ապրել»,- գրել է նա Twitter-ում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է մոտ 95 մարդ, 15 մահվան դեպք է գրանցվել:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ