Լարված իրավիճակ՝ «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում. նոր տնօրենի ամուսինը սպառնում է «կոտրել աշխատակիցների ոտքերը» (տեսանյութ)
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում արդեն մի քանի ամիս է, լարված իրավիճակ է ստեղծվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ամիսներ առաջ նշանակված նոր տնօրենի պատճառով գրադարանում «արշալույսները խաղաղ չեն»։
Այսօր՝ փետրվարի 25-ին, կայքի հետ զրույցում գրադարանի աշխատակիցները նշել են, որ նոր տնօրենի վատ հարաբերություններ ունի բոլորիս հետ և բանը հասել է նրան, որ նրա ամուսինը սպառնում է կոտրել աշխատողների ոտքերը։
«Առանց որեւէ նախազգուշացումների, որոշել է գրչի մեկ հարվածով ողջ կոլեկտիվին ազատել աշխատանքից, մինչդեռ բոլորս զգալով՝ նրա ոչ ճիշտ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով ինչպես է գրադարանը հեղինակազրկվում, ընդվզեցինք՝ պահանջելով նրա հրաժարականը։ Դրանից հետո սկսվեցին հետապնդումները, էլ չենք խոսում նրա կողմից արհամարհական վերաբերմունքի մասին։
Պահանջում ենք, որպեսզի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, վերջապես, կարգավորեն խնդիրը եւ ոչ թե ի շահ իրենց կուսակից տնօրենի, այլ ի շահ արդարության, ի շահ մեր ընթերցողների»,-ասել են աշխատակիցները:
Այսօր նույնպես տնօրենի ահազանգով ժամանել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, որոնք տնօրենին հայտնեցին, որ ոչ մի ներխուժում, ոչ մի հակաօրինական քայլ կոլեկտիվի կողմից չկա, մինչդեռ տնօրենը պնդում էր, որ նրանք ազատված են աշխատանքից եւ պետք է գրադարանում չլինեն։
Առավել մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ