Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները
Իրանի մի շարք շրջաններում, որտեղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, փակվել են ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ բոլորը Կում նահանգում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ իշխանությունների այս որոշումը կոչված է թույլ չտալու հիվանդության տարածումը:
Կում նահանգի իշխանությունները, որտեղ արձանագրվել են վիրուսով վարակման առաջին և ամենամեծ թվով դեպքերը, որոշել են, որ բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն երկու օրով՝ կիրակի և երկուշաբթի:
Մեկ շաբաթով դասընթացները հետաձգելու որոշում է կայացվել Մարքազի կենտրոնական նահանգում, որտեղ գտնվում է Արաք քաղաքը, որտեղ նույնպես տարածվում է կորոնավիրուսը:
Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է նաև Գիլյան քաղաքում մինչև չորեքշաբթի դպրոցների փակման մասին: Երկու օրով ուսումնական հաստատությունները փակվել են նաև Գոլեսթան նահանգում:
Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում մինչև փետրվարի 28-ը նախատեսված մշակութային միջոցառումների չեղարկման մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ, որոնցից հինգը մահացել են:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ